ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Առնո Բաբաջանյան․ սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ

Մարտի 28, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի» և ռուսական «Պարտնյոր ֆիլմ» ընկերության համատեղ արտադրությամբ նկարահանվել է «Առնո Բաբաջանյան․ սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին:

Ֆիլմը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին: Այն պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան ս.թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել ռուսական «Առաջին ալիքի» եթերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն