ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկություն

Մարտի 29, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Vա դասարանի աշակերտները դասղեկ Ս.Հակոբյանի ուղեկցությամբ այցելեցին «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը, որը գտնվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում։

«Հայ միասնության խաչ» (ՀՄԽ) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության տարածքում գործում էր Արվեստաց դպրոց,Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա , «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահներ, հուշանվերների սրահ ... Այս ամենին ծանոթացան երեխաները էքսկուրսավարի միջոցով։ Հագեցած օրվա տրամաբանական շարունակությունն էր այց դեպի Էջմիածնի Մայր Տաճար։

Նմանօրինակ էքսկուրսիաները զարգացնում են երեխաների և ազգային մշակույթի շփման եզրը...

Յուրաքանչյուր ազգ խարսխված է այնպիսի արժեքների վրա, որոնք ամբողջացնում և ձևավորում են տվյալ ընդհանրության ազգային դիմագիծը ։

Վաղվա ձևավորվող հասարակությունը պետք է կրողը լինի հոգևոր արժեքների , ուրեմն և այս օրը չկորցնենք...