ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Մարտի 29, 2021
Դպրոցական անցուդարձ

«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»։

Ավետիք Իսահակյան

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 7բ դասարանի սովորողները , հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Մ. Վարդումյանի և դասղեկ՝ Լ. Սողոմոնյանի հետ, այցելեցին Սիլվա Կապուտիկյանի

տուն֊ թանգարան։

Սովորողները շրջեցին տուն֊թանգարանում, ծանոթացան բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործական ուղուն։

Սիրո և հավատի ուժով շատ տասնամյակներ են անցել այն ժամանակից, երբ հայ գրականության երկնակամարում շողաց մի նոր, առաքինող ասուպ` Սիլվա Կապուտիկյան: Ավելի քան կես դար այդ անունը եղել և այսօր էլ մնում է հայրենի գրականության և ընդհանրապես մեր ազգային գիտակցության կենտրոնում, ունի ներգործության տիրական ուժ:Նրա սիրային բանաստեղծությունները հյուսվում են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում պահվում ու պահպանվում են ոչ միայն նրա անձնական իրերը, այլ նաև` բանաստեղծուհու կյանքի օրոք ստեղծված ավանդույթները։

Սովորողները անցկացրեցին դաս֊միջոցառում՝ նվիրված Ս. Կապուտիկյանին։

Ներկայացրեցին բանաստեղծուհու

կենսագրությունը, ասմունքեցին նրա ստեղծագործություններից,

կատարեցին մեծն բանաստեղծուհու «Մախմուր աղջիկ », « Մաշինեն եկավ » ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը, որոնց տակ բեմադրել էին պարային համարներ։