ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղեկատվական փաթեթ` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ

Մարտի 30, 2021
Միջազգային լուրեր

Մարտի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպական նորարարական խորհուրդը (ԵՆԽ), որը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հիմնական նորամուծություններից է և համարվում է Եվրոպայի ամենահավակնոտ նորարարական նախաձեռնություններից մեկը:

Եվրոպական նորարարական խորհուրդը գործելու է 2021-2027 թվականներին և ունի 10 միլիարդ եվրո բյուջե: ԵՆԽ-ի առաքելություններից են առաջանցիկ տեխնոլոգիաների և բեկումնային նորարարությունների բացահայտումը, զարգացումը և ծավալների ընդլայնումը: ԵՆԽ-ն ֆինանսավորելու է բարձր ռիսկային, հնարավոր բարձր ազդեցություն ունեցող բեկումնային նորարարությունների մշակմամբ զբաղվող ստարտափներին, ՓՄՁ-ներին և գիտահետազոտական խմբերին` հատուկ ուշադրություն դարձնելով հեղափոխական լուծումներին, որոնք կարող են նպաստել «Կանաչ գործարք» և «Եվրոպայի վերականգնման պլան» ծրագրերի նպատակների իրականացմանը:

Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը հայաստանյան շահագրգիռ շրջանակներին է ներկայացնում նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը ներառում է հետևյալ հղումները՝

  1. լրամշակված կայք՝ https://ec.europa.eu/info/horizon-europe_en,
  2. տեսահոլովակ՝ https://audiovisual.ec.europa.eu/en/video/I-201086?lg=EN/EN,
  3. ծրագրի ամփոփ նկարագրություն՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/eef524e8-509e-11eb-b59f-01aa75ed71a1/language-en/format-PDF/source-190728921,
  4. ծրագրին մասնակցության ուղեցույց՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/a1c3da18-01fe-11eb-974f-01aa75ed71a1:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն