ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի կյանքի պատմություն

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցում անցկացվեց ևս մեկ ինքնատիպ դաս հայ գրականությունից: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը:

12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները ներկայացնում էին իրենց ստեղծագործությունները` «Մի կյանքի պատմություն» վերնագրով: Դասի ակադեմիական նպատակը երեխաների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն էր, վերլուծական մտքի ձևավորումը: Դասի սոցիալական նպատակն այն էր, որ աշակերտները կարողանան ներկայացնել, թե ինչպիսին են ցանկանում տեսնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Անհրաժեշտ է` յուրաքանչյուրս հասկանանք, որ հերոսները միայն պատմական անցյալում չեն, մարտի դաշտում չեն: Հերոս է յուրաքանչյուր քաղաքացի, ով նպատակաուղղված պայքարում է հանուն իր պետության:

Անին իր հերոսին ընտրել էր քառօրյա պատերազմից: Նրա հերոսը Դավիթն էր: Անվան ընտրությունը ինքնանպատակ չէ. այդ անունը մեր հավաքական ուժի, խիզախության գրավականն է: Դավիթը մարտի դաշտում վիրավորվելուց հետո կարողացել էր պայքարել ստացած վերքի դեմ, ապաքինվել, պրոտեզավորված ոտքով նորից շարք վերադառնալ ու շարունակել իր ծառայությունը:

Լիլիթը որպես հերոս տեսնում էր իրեն: Նա ցանկանում է դառնալ զինվորական և թիկունք կանգնել տղաներին ոչ միայն քաջալերող խոսքերով և ծաղիկներով, այլև նրանց կողքին կռվելով:

Ինքնատիպ էր Մայայի հերոսը : Դա Աննան էր, ով կարողանում է ապացուցել թե՛ ընտանիքին, թե՛ շրջապատին, որ կինը ևս ունի նույն հնարավորություններն ու իրավունքները, ինչ տղամարդը: Կամքի մեծ ուժով Աննան կարողանում է դառնալ գործարար կին և անգամ օգնել իրեն լքած հարազանտերին:

Դասն ավելի հետաքրքիր էին դարձնում դասալսողների անակնկալ հարցերը և երեխաների արագ ու խելացի պատասխանները:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)