ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթի արդյունքները

Մարտի 31, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. մարտի 26-ի N 453-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում անցկացվող «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Ֆինանսավորման են երաշխավորվել մրցույթին ներկայացված բոլոր 5 հայտերը: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի ս.թ. ապրիլի 1-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն