Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։ Պետությունը նախատեսում է խիստ պահանջներ ներկայացնել գիտական աստիճան շնորհելու հարցում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է իր համակարգման ոլորտում առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների, սահմանվող պահանջների, ակնկալվող արդյունքների և գիտական համայնքին առնչվող խնդիրների տեսլականը:
Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքով նախատեսվում է կրթական 3-րդ մակարդակի (PHD) ներմուծումը
Կրթական 3-րդ աստիճանի զարգացման և որակի ապահովման գործընթացի իրականացմանը նպաստելու է նաև «Էրազմուս+»-ի միջոցով հայաստանյան բուհերի շահած ARMDOC ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում դոկտորական կրթությունը բարեփոխել Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը միտված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Բարեփոխումներ կարելի է իրականացնել անվերջ, բայց դրանք իրականացնելու համար պետք է ունենալ տվյալ իրավիճակի հստակ վերլուծություն
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանի՝ որևէ բարեփոխում իրականացնելիս, այս դեպքում՝ կրթական 3-րդ աստիճան (PHD) ընդունելուց հետո, շատ կարևոր է հստակ չափանիշներ մշակել՝ հասկանալու համար, թե որ բուհերը կստանան լիցենզիա այդպիսի կրթական աստիճանի մատուցման համար: Նախարարի տեղակալը՝ որպես բուհական ոլորտի համակարգող, առաջնորդվում է «ունենալ որակյալ կրթություն բոլոր մակարդակներում և պատրաստել որակյալ ու մրցունակ կադրեր» գաղափարախոսությամբ: 3-րդ աստիճանի ներմուծումը նշանակում է մշակել և՛ ճիշտ հայեցակարգ ու ռազմավարություն, և՛ գիտական որակյալ կադրեր պատրաստելու մեխանիզմներ:
Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում պետք է համապատասխանի խիստ պահանջների՝ բարձր նշաձողով, ինչը որակյալ կադրեր և գիտահետազոտական լավ աշխատանքներ ունենալու նախապայման է: Կ. Թռչունյանը որպես չափանիշ առանձնացնում է, օրինակ, բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում ու պարբերականներում տպագրվելը․ «Հայ գիտնականին պետք է հնարավորություն տալ մրցակցելու աշխարհի գիտնականների հետ: Եթե լավ գիտնական ես, տպագրվել ես գիտական աշխարհում ազդեցիկ ամսագրերում, ապա կգնահատվես»:
Տարբեր միջազգային կազմակերպություններ առաջարկում են իրենց երկրներում ստանալ հետբուհական կրթություն: Հայաստանը ևս կարող է այդպիսի ծրագրերով դուրս գալ միջազգային ասպարեզ
«Պետք է քննարկել ոչ թե անվերջ, այլ արագ և անցնել հստակ քայլերի»,- ասում է Կ. Թռչունյանը: Ըստ նրա՝ Հայաստանի բուհական համակարգն ունի 3-րդ մակարդակի կրթություն իրականացնելու, միջազգայնորեն ընդունելի չափանիշներ սահմանելու դեպքում՝ նաև դրսից վճարովի ուսանող ներգրավելու հնարավորություններ: Դա Հայաստանի կրթական վարկանիշը բարձրացնելու ուղիղ միջոց է: Խիստ չափանիշներն ու բարձր նշաձողը նոր կրթական մակարդակում հնարավորություն կտան միջազգային հարթակում ներկայանալ որակյալ PHD կադրերի պատրաստմամբ, լինել մրցունակ և բարձրացնել մեր երկրի կրթական շուկայի գրավչությունը: Սա միջազգայնացման խթան է, ինչը ենթադրում է համագործակցություններ ուսումնական, գիտահետազոտական կենտրոնների հետ:
Շատ կարևոր է նաև հասարակության շրջանում շարունակաբար բարձրաձայնել գիտնականի և պետականաշինության գործում նրա դերի մասին՝ ցույց տալով, թե ինչու մենք պետք է ունենանք լավ գիտնականներ և ներդրում անենք գիտական տարբեր ոլորտներում:
«Գիտական ոլորտի ոչ մի ուղղություն չպետք է ստվերում մնա: Մեր պետության համար շատ կարևոր է STEM կրթությունը, բայց դա չի նշանակում, որ հումանիտար ոլորտը պետք է անտեսվի, որովհետև ամեն մի ոլորտ ունի իր ներդրումը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի սահմանած 3 հիմնական խնդիրներից են մարդու պահպանումը, ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և էներգիայի ապահովումը, որոնք անմիջականորեն առնչվում են կենսաբանության հետ:
Առաջնային է նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունը
«Մրցակցությունն է ստիպում մասնավոր ընկերություններին գնալ նորարարություններ փնտրելու, որոնք հիմնականում գտնվում են համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում, իսկ մեր երկրում մասնավոր հատվածի մրցակցային դաշտը թույլ է»,- փաստում է Կ․ Թռչունյանը: Այս առումով պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ արտոնություններ սահմանի մասնավոր հատվածի համար: Պետք է հասկանալ մասնավորի՝ ներդրում կատարելու դրդապատճառները, և ըստ այդմ՝ սահմանել համագործակցային մեխանիզմներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ