ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության նոր ուղիներ՝ հայ-լեհական կինոլորտում

Ապրիլի 1, 2021
Մշակութային լուրեր

«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։

Փոխդեսպանը տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության դեպքում պատրաստ են համագործակցության։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ողջունել է լեհական կողմի գաղափարը և նշել, որ համատեղ ֆիլմարտադրության կազմակերպումը կարող է իրականացվել երկրի պետական ֆինանսավորման չափանիշներին համաձայն և փաստել, որ և՛ Հայաստանը, և՛ Լեհաստանը անդամակցում են Եվրիմաժին, ինչը ևս մեկ հնարավորություն է երկուստեք զարգացնելու համատեղ կինոարտադրությունը։

Հանդիպման ընթացքում կինոկենտրոնի տնօրենը փոխդեսպանին ներկայացրել է նաև 2018 թվականից կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ ֆիլմերի վերականգնման ոլորտում, որոնք դարձել են կինոժառանգության վերականգնման օրինակելի նմուշներ (Ս․ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը, «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած հատվածները, որոնք հետո ինստալացիա ձևաչափով ցուցադրվել են Ռոտերդամի փառատոնում և այլն)։

Կողմերը խոսել են նաև հայ և լեհ կինոգործիչների համատեղ հանդիպումների առցանց հարթակ ստեղծելու մասին, ինչն առավել առարկայական շփումների և գործակցության հնարավորություն կընձեռի։

Կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանն էլ առաջարկել է Լոձի կինոինստիտուտի հետ հայ ուսանողների համար ձեռնարկել կրթական նոր ծրագիր, քանի որ բուհն աշխարհում ամենահայտնի կինոդպրոցներից է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են դիտարկել առաջարկությունները, որից հետո կհանդիպեն քննարկելու համագործակցության հաջորդ քայլերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)