ՀՀ հավաքական թիմերի մարզիկներն այսուհետ կստանան հոգեբանական աջակցության ծառայություններ։ ՀՀ կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որն իրագործվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային հատկացումների շրջանակում և ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնելու: Նախատեսվում է այս տարի ծրագիրն իրականացնել մինչև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ավարտը, իսկ հաջորդող տարիներին դրա շարունակականությունը կապահովվի ոլորտին տրվող ընդհանուր հատկացումների շրջանակում:
Որոշման ընդունմամբ՝ հոգեբանության ժամանակակից մեթոդների և աջակցության հնարավորությունների կիրառման միջոցով կապահովվի մարզիկների բարենպաստ ու կայուն ֆունկցիոնալ վիճակը՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ նվաճելու պահանջներին համապատասխան:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշման նախագիծը մշակել է՝ հիմնվելով 2013-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա և վերլուծելով վերջին տարիներին սպորտային պատրաստության գործընթացի արդյունավետության, մարզաշխարհում առաջատար պետությունների նվաճումների պատճառները, ինչից ակնհայտ է դարձել, որ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ներդնել համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր՝ հագեցած նպատակային և կարևորագույն ինովացիոն մեթոդներով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծրագրի վերաբերյալ քննարկումներ է ունեցել հավաքականների գլխավոր մարզիչների և հոգեբանների աշխատանքային խմբի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել Է, որ կողմերից ակնկալում է արդյունավետ համագործակցություն. «Մարզիկները նախամրցումային շրջանում և հատկապես Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Յուրաքանչյուր մարզիկ և մարզիչ պետք է հստակ գիտակցեն այս ծրագրի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Վստահ եմ, որ արդյունքները բացառապես դրական են լինելու»:
Մարզիչները դրական են արձագանքել ԿԳՄՍՆ նախաձեռնությանը՝ նշելով, որ դա երկար սպասված և անհրաժեշտ քայլ է, որը դրական կազդի մարզիկների և նրանց գրանցած արդյունքների վրա։
«Մինչև հիմա ինքներս ենք հոգեբանի դեր կատարել, բայց պրոֆեսիոնալների աշխատանքը, վստահաբար, այլ արդյունք կտա»,- ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:
Մարզիչները հոգեբանների աշխատանքային խմբին ներկայացրել են մարզաձևերի առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված՝ իրենց ակնկալիքները: Հոգեբանների աշխատանքային խմբի անդամ, մարզական հոգեբան, հիպնո-թերապևտ Թաթուլ Միրզոյանի խոսքով՝ ինքն ու գործընկերները ջանք չեն խնայելու, որպեսզի լրացնեն ոլորտում առկա բացը. «Հատկապես վերջին 50 տարիներին մարզական հոգեբանությունը մեծ քայլերով առաջ է գնում: Առաջատար երկրներում մարզական հոգեբանի աշխատանքը հաստիքային է: Բնականաբար, հասկանալի է մեր երկրի տնտեսական վիճակը, բայց դա չի նշանակում, որ մեր մարզիկներին հոգեբան անհրաժեշտ չէ: Սպորտն ինքնին սթրեսային գործունեության ձև է, մարզիկներն անընդհատ սթրեսների մեջ են՝ սպասումներ, հաղթանակներ և պարտություններ. այս պայմաններում նրանք չեն կարող չունենալ հոգեբանական աջակցության կարիք: Մարզիչն օգնում է կարգավորել մարմինը, ֆիզիկական ուժը, վարպետությունը, իսկ մենք կօգնենք հոգեբանորեն ճիշտ պատրաստվել մրցումներին»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…
Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ