ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՈՒսուցողական բաց դաս «Քիմիա» առարկայից

Ապրիլի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIIIԱ դասարանում «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Շհոյանը կազմակերպել էր ուսուցողական բաց դաս՝ «Անօրգանական նյութերի հիմնական դասերը» թեմայով՝ բնագիտական առարկաների մեթոդական միավորման կողմից հայտարարված առարկայական միամսյակի շրջանակներում:

Դասի ընթացքում Լիանան, Արտյոմը, Անահիտը, Տիգրանը, Վահեն, Աննան ներկայացրին օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը, դրանց օգտակար հատկությունները բնության մեջ և կենցաղում: Ստեղծվեց միջառարկայական կապ «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների հետ:

Դասի ընթացքում օգտագործվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներ՝ «Մտագրոհ», «M-աձև աղյուսակ», «Շրջագայություն պատկերասրահում» և «Խճանկար»:

Մարիետան աղերի առաջացումը պատմեց հեքիաթի տեսքով, իսկ Վահեն, Արան, Ալբերտը հումորային նկարներով ներկայացրեցին ծծմբական թթվի օգտակար և վնասակար հատկությունները և նշեցին, որ այն համարվում է «Մայր թթու»:

«Երիցուկի տերևների» տակ թաքնված բնագիտական առարկաներից առաջադրվող հարցերի օգնությամբ, աշակերտները կետերը միմյանց միացնելով, ստացան «Վազող մարդուկ», որը խորհրդանշում է առողջ ապրելակերպ:

Դասը հագեցած էր և ուսանելի:

 

Բնագիտական առարկաների մ/մ

նախագահ Ք. Շհոյան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…