ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության չեմպիոնները

Ապրիլի 5, 2021
Սպորտային լուրեր

Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին:

Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 մարզիկ: Մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Արտյոմ Սոլոյանը, երիտասարդներից չեմպիոն է դարձել Արեգ Գրիգորյանը, պատանիներից՝ Արման Ղուկասյանը, վետերաններից՝ Հայկ Աֆյանը, հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Գևորգ Աֆրիկյանը, իսկ կանանց մրցաշարում լավագույնն է եղել Մալվինա Էվինյանը:

Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեծավանի հավաքական թիմը, երկրորդ մրցանակակիրը Սպիտակի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լեռնավանը:

Առաջնությունում սահմանվել են նաև Հայաստանի ռեկորդներ, մասնավորապես՝

  • Արտյոմ Սոլոյան (82.5 կգ քաշային կարգ)` 185 կգ, պառկած սեղմում,
  • Դավիթ Սոլոյան (25 կգ քաշային կարգ)` 32.5 կգ, պառկած սեղմում,
  • Մալվինա Էվինյան (56 կգ քաշային կարգ)` 62.5 կգ, պառկած սեղմում։

Բոլոր մարզիկներն իրենց հաղթանակները և ռեկորդները նվիրել են Սևակ Սերոբյանի հիշատակին:

Հավելենք, որ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան ևս մեկ առաջնություն նախատեսում է անցկացնել ապրիլին, իսկ մայիսի 20-23-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն