Տեղի է ունեցել երկրաշարժագիտության արդի հիմնախնդիրներին և Հայաստանում սեյսմիկ կայանների ցանցի կազմակերպման նորարարական տեխնոլոգիաներին նվիրված հայ-չինական առցանց սեմինարների շարքի վերջին հանդիպումը: Սեմինարները կազմակերպվել էին Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի, Չինաստանի սեյսմաբանական ծառայության Երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարության հովանավորությամբ:
Սեմինարների շարքը մեկնարկել է 2021 թ. մարտի 10-ին: Բացման խոսքով հանդես են եկել երկու երկրների դեսպաններ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:
Սեմինարին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, ՀՀ նախարարությունների և մարզպետարանների մասնագետները:
Լսվել են 40-ից ավելի դասախոսություններ երկրաշարժագիտության, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմակայուն շինարարության, սեյսմամեկուսիչների կիրառման նոր տեխնոլոգիաների, վաղ ազդարարման ժամանակակից համակարգերի կիրառման, երկրաբանության հիմնախնդիրները, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների որոնման, երկրաբանական վտանգ ներկայացնող պրոցեսների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը հանդես է եկել զեկույցներով Հայաստանում սեյսմաբանության և ինժեներային սեյսմաբանության հիմնախնդիրների, ինչպես նաև Հայաստանի տարածքում համատեղ հայ-չինական համալիր սեյսմաերկրադինամիկական դիտարկումների մշտադիտարկման գործիքային համակարգի ստեղծման վերաբերյալ:
Սեմինարի ընթացքում դասախոսություններ են եղել նաև COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ կազմակերպման, համավարակի վտանգների ու հնարավոր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ՝ առցանց 3D այցելություններ Պեկինի փակ քաղաք, Չինաստանի տերակոտային հովիտ, Սիան քաղաքի երկրաբանական թանգարան և այլն: Քննարկվել են երկրաշարժի կանխատեսման հնարավորությունները, սեյսմիկ վտանգի գնահատման նոր տեխնոլոգիաների կիրառումը, Հայաստանում կառուցվելիք համալիր երկրաֆիզիկական և երկրադինամիկական ցանցի ստեղծման հետագա քայլերը:
Սեմինարների շարքի փակման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա նշել է, որ բարձր է գնահատում հայ-չինական համագործակցությունը, և կոմիտեն հնարավոր բոլոր քայլերն անում է այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Դրա վկայությունն են 2019 թ. հուլիսի 5-ին ՀՀ գիտության կոմիտեի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև ստորագրված «Երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը և ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ու Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կնքված Հայ-չինական համատեղ միջազգային լաբորատորիայի (International Associated Laboratory «Earthquake Monitoring and Simulation») հիմնադրման պայմանագիրը:
2021 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ Հայաստանի տարածքում հայ-չինական համալիր երկրաֆիզիկական և երկրադինամիկական գիտական կայանների և տվյալների հաշվողական կենտրոնի կառուցման ու սարքավորումներով հագեցման ուղղությամբ:
Սեմինարի արդյունքում ստեղծվել է Չինաստանի երկրաբանական ծառայության հետ համագործակցության առցանց հարթակ, որի համակարգող հայկական կողմից նշանակվել է Ջոն Կարապետյանը, իսկ չինական կողմից՝ Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի ղեկավար Հան Ծիուսին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ