ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարի տեղակալն ընդունել է ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին

Դեկտեմբերի 5, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված  «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են  Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:
Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, ովքեր մոտիվացված են կրթության որակի  բարելավման և կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Կարևորելով ուսանողների դերակատարության բարձրացումը բուհերի կառավարման գործընթացում՝  Կ. Հարությունյանն ընդգծել է, որ  ՀՀ օրենսդրությունը բուհերի կառավարման համակարգում  ուսանողության մասնակցության ապահովման տեսանկյունից  ազատական է. «Եվրոպական բարձրագույն  կրթության տարածքում մեր երկրի օրենսդրությունն առաջադեմ է՝ օրինակ մենք իրավական պահանջ ենք ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Կառավարմանը մասնակցելու և կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով սա բավականին լուրջ  ցուցանիշ է: Բացի այդ մենք ունենք նաև ազգային ուսանողական կառույցներ, որոնք բավականին ակտիվ   նախաձեռնություններով են հանդես գալիս»,- նշել է Կ. Հարությունյանը:  Հանդիպման ընթացքում ուսանողները տարբեր հարցեր են ուղղել նախարարի տեղակալին,  որոնք վերաբերել են  ուսանողների շարժունությանը,  բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը, ՀՆԱ-ի մեջ կրթության ծավալի մասնաբաժնին և մի շարք այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)