ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Ապրիլի 6, 2021
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր գումարել է իր հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրթության զարգացման ռազմավարության մշակման՝ միառժամանակ առկախված աշխատանքները վերջին ամիսներին շարունակվել են, և ներկայում փաստաթուղթը վերանայվում է և լրամշակվում՝ հաշվի առնելով պատերազմով ու համավարակով պայմանավորված նոր իրողությունները:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ քննարկված մի շարք առանցքային հարցերի արդյունքում կսահմանվեն նոր գերակայություններ և մարտահրավերներ:

«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության և ճիշտ մտածողության հիմքն է: Հետպատերազմյան վիճակում մեր գերակայությունները պետք է փոխվեն՝ գերհզոր ինտելեկտուալ մտածողությամբ երկիր դառնալու հեռանկարով»,- նշել է նախարարը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի ներկա տարբերակում որպես կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման թիրախներ և ռազմավարական նպատակներ նախանշվել են համընդհանուր հասանելի, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, կրթության արդյունավետության և արդյունավորության բարձրացումը, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը, ինչպես նաև ներկա մարտահրավերներով պայմանավորված՝ նոր գերակայությունների սահմանման անհրաժեշտությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)