ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2 մլրդ 784 մլն 565 հազար դրամ լրացուցիչ ֆինանսավորում գիտության ոլորտին

Ապրիլի 8, 2021
Պաշտոնական

Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով:

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ` ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների և գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար:

Ենթակառուցվածքներ և նոր սարքավորումներ

Նշված գումարից շուրջ 1 մլրդ 31 մլն 740.9 հազար դրամը նախատեսված է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացման, սարքավորումների արդիականացման և միջազգային համագործակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացման ծախսային ուղղության համար: Միջոցները հատկացվելու են բարձր արդյունավետությամբ աշխատող կազմակերպություններին` ժամանակակից գիտական լաբորատորիաների ու նոր սարքավորումների ձեռքբերման և այդ սարքավորումներով աշխատող անձնակազմերի վերապատրաստման համար:

«Փորձարարական գիտությունների ոլորտում հետազոտությունների մրցունակ հենքի ապահովումը կնպաստի փորձարարական հետազոտությունների որակի բարելավմանը` հնարավորություն ստեղծելով նաև կիրառական հետազոտությունների համար, որը շատ կարևոր է նաև տնտեսության զարգացմանը նպաստելու տեսանկյունից: Ծախսարդյունավետության տեսանկյունից էական է տարբեր կազմակերպությունների միջև կոնսորսիումների ձևավորումը` ձեռք բերվող սարքավորումները համատեղ օգտագործելու նպատակով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ հատկացումներ են նախատեսված նաև Գիտությունների ազգային ակադեմիայի տեխնիկական վերազինման համար:

Թեմատիկ հետազոտություններ` առաջատար գիտաշխատողների խրախուսում

Գիտական թեմատիկ հետազոտությունների համար նախատեսված 1 մլրդ 638 մլն 424,5 հազար դրամը հնարավորություն կտա պայմանագրային թեմատիկ հետազոտությունների թիվն ավելացնել 50-ով: Մասնավորապես գիտական փորձաքննության արդյունքներով բարձր միավորներ հավաքած հետազոտությունները, որոնցում արտացոլված են գիտության ոլորտում առկա գաղափարները, ֆինանսավորում կստանան երկու տարով: Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոսը ստացած հայտերին։

Բացի դրանից` նախանշվում է մինչև երեք տարի ժամկետով գիտական խմբերի ձևավորման 8 լրացուցիչ մրցութային ծրագրի մեկնարկ, որը կարևոր է բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտնականների խրախուսման համար:

«Գիտական խումբը պետք է ունենա արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատու, իրականացնի հավակնոտ թեմայով հետազոտություն և տպագրի որակյալ գիտական աշխատանքներ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Ուղղություններից մեկն էլ առաջատար գիտաշխատողների խրախուսման մրցութային ծրագիրն է, որով նախատեսվում է մինչև 5 տարի ժամկետով 50 դրամաշնորհի հատկացում: Այս պահին Հայաստանում գործող ըստ միջազգային չափանիշների առաջատար գիտնականները կարող են ձևավորել մինչև 7 հոգանոց գիտական խմբեր. արտերկրի հեղինակավոր գիտնական գործընկերոջ ներառումը, հավակնոտ և բեկումնային գիտական հետազոտության առկայությունը, միջազգային գիտական հրապարակումը և միջազգային գիտական դրամաշնորհներին մասնակցությունը պարտադիր են:

Առանցքային ուղղություն է նաև երկակի հետազոտությունների մրցութային 10 նոր ծրագրի մեկնարկը` ուղղված ՀՀ պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Մինչև 2 տարի ժամկետով դրամաշնորհները կտրվեն ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներով հայտերին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ:

Տնտեսության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի իրականացումը, որոնց թիվը ևս կավելանա 10-ով: Դրամաշնորհները կտրամադրվեն տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով զբաղվող գիտական խմբերին` մասնավոր հատվածի համաֆինանսավորման պայմանով: Ծրագիրն իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` նոր ծրագրերը թույլ կտան առավել արդյունավետ օգտագործել գիտական ներուժը` միաժամանակ խթանելով երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում:

Գիտության ոլորտի ֆինանսավորման որոշման համար հիմք են հանդիսացել գիտության զարգացման թեմայով ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած շարունակական խորհրդակցություններն ու այդ շրջանակում տրված հանձնարարականները:

Նիստը վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում շատ երկար տարիներ քննարկվում է գիտության ֆինանսավորման թեման, խնդիրն այսօր էլ Կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Միայն գումար ավելացնելն ամենևին չի նշանակում որոշակի արդյունքի հասնել: Շատ կարևոր է հավաստիանալ, որ կա ինստիտուցիոնալ հիմք` հատկացվող միջոցների նպատակային արդյունքի ստեղծման համար»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Կառավարությունը կրթության և գիտության համակարգի զարգացումը դիտարկում է ընդհանրության մեջ` նախադպրոցական ոլորտից մինչև գիտություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)