ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները

Ապրիլի 8, 2021

2021 թ․ Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակում այսօր մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական երկօրյա առցանց վեբինարները:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։ Վեբինարներին մասնակցել են ԵՄ պատվիրակության, բուհերի, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության վարչության ղեկավար Գոնսալո Սեռանոն: Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ ծրագրի միջոցով կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության և հարևանության երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունը, որի նպատակներից մեկը բուհերի միջազգայնացումն է: Նրա հավաստմամբ՝ այդ համատեքստում մի շարք ծրագրեր, ինչպես, օրինակ, Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակում Studyinarmenia.am կայքի ստեղծումը, բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրման և մի շարք այլ ծրագրեր մեծ ազդեցություն են գործում բարձրագույն կրթության ողջ համակարգի վրա:

«Կարծում եմ, որ սա հիանալի գործիք է համագործակցության ընդլայնման համար: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք ուսանողների և բուհերի անձնակազմի շրջանում Էրազմուս+ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու և համագործակցության ծրագրերի մեջ բուհական հանրությանը ներգրավելու և աջակցելու գործում: Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին ևս կոչ եմ անում առավել ակտիվ ներգրավվել այդ ծրագրերում»,- շեշտել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանից, Ուկրաինայից և Ղազախստանից ժամանած հյուրերին` Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրենց փորձով կիսվելու պատրաստակամության համար:

Բրյուսելում տեղակայված Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Դեսպինա Քրիստադոնին վեբինարի ընթացքում ներկայացրել է վերջերս վերափոխված Էրազմուս Մունդուս գործողության մանրամասները և առաջարկվող ֆինանսավորման շրջանակը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի բուհերի ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով նպաստել այդ երկրների բուհերի միջև Ժան Մոնե ծրագրերի իրականացման փորձի փոխանակմանը և բացահայտել Էրազմուս+ ծրագրի շրջանակում բուհական համագործակցության նոր հեռանկարները:

Նշենք, որ երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ավելի շատ գիտելիքներ ստանալ «Էրազմուս Մունդուս գործողությունների պլան- 2021» ծրագրի մասին, որի նպատակն է խթանել բուհերի գերազանցությունն ու միջազգայնացումը` համատեղ մշակված և ճանաչված մագիստրոսական ծրագրերի միջոցով: Միջոցառման մասնակիցները կտեղեկանան նաև Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի միջոցով բուհերի կարողությունների զարգացման, ինչպես նաև Ժան Մոնե գործողությունների մասին, որոնք ուղղված են Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում դասավանդման ու հետազոտության խթանմանը:

Հավելենք, որ Էրազմուս Մունդուս գործողության շրջանակում հայաստանյան բուհերը կարող են բարձրացնել իրենց միջազգայնացման կարողությունները, արդիականացնել կրթական ծրագրերն ու դասավանդման պրակտիկան, մշակել նոր համատեղ մագիստրոսական ծրագրեր՝ հիմնվելով որակի ապահովման, հավատարմագրման, աստիճանների և կրեդիտների ճանաչման միջազգային փորձի վրա: ՀՀ բուհերը կարող են հանդես գալ և՛ որպես ծրագրի համակարգող, և՛ որպես ձևավորված կոնսորցիումի գործընկեր հաստատություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)