ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

Ապրիլի 9, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը:

100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:

Թանգարանի հիմնական ուղերձը

Մշակութային խոշոր արժեքներ ամբարած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կատարել և կատարում է մի քանի հիմնական գործառույթներ, որոնք կազմում են նրա կենսագործունեության հայեցակարգը: Ամենահիմնականն ազգային մշակույթի գենոֆոնդի զգալի մասը կազմող արժեքների պահպանումն ու հնարավորինս անաղարտ փոխանցումն է հաջորդ սերունդներին:

Հոբելյանական տարվա միջոցառումներն ու ծրագրերը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և մասնաճյուղերի ծրագրերն ու միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է» խորագրի ներքո:

Թանգարանի հոբելյանին նախապատրաստվում ենք դեռևս անցյալ տարվանից. արդեն իսկ մշակել ենք նախաձեռնությունների և միջոցառումների մի ամփոփ փաթեթ, որն անընդհատ համալրվում է: Ամեն օր աշխատանքային խմբի հետ քննարկվում են նաև նոր առաջարկությունները, դրանց արդյունավետությունը, իրականացման հնարավորությունները և առնչվող բազմաթիվ հարցեր: Կարևորելով գրականության և արվեստի այս ամենահարուստ շտեմարանի 100-ամյա հոբելյանը և պատկառելի ընթացքը՝ այն «օգտագործում ենք» հանրության շրջանում առավել մեծ հետաքրքրություն առաջացնելու մեր մշակութային ժառանգության ու այդ ասպարեզում նորագույն զարգացումների նկատմամբ: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ամեն առիթով փորձում ենք թանգարանի անցած ճանապարհն ու ընթացիկ աշխատանքները լայնամասշտաբ լուսաբանել, ինչը մեզանից մեծ ջանքեր չի պահանջում, քանի որ թանգարանի առանձնահատկություններով պայմանավորված՝ գրեթե ամենօրյա շփումներով համագործակցության մեջ ենք զանգվածային լրատվամիջոցների հետ:

Միջոցառումների մյուս հատվածով անդրադառնում ենք թանգարանի հուշանվերներին, գրենական պիտույքներին և հրատարակություններին:

Հոբելյանական տարվա միջոցառումների հիմնական շեշտադրումը կլինի աշնանը՝ առանցքում ունենալով հոբելյանական համերգն ու գիտաժողովը:

Նախատեսվում է համերգային ծրագիրն իրականացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առաջիկայում երաժիշտներից, խմբավարներից կազմված մասնագիտական խումբը կայցելի թանգարան՝ ուսումնասիրելու մեր երաժշտական ֆոնդերը, որն ահռելի մի գանձարան է: Հատկապես ուզում ենք առաջարկել հանիրավի անտեսված, մոռացված ստեղծագործողների գործերը, որոնք երբևէ չեն հնչել և չեն կատարվել: Այսպիսով, Ֆիլհարմոնիկի հետ համագործակցության արդյունքում, վստահ եմ, աշնանը կունենանք թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված մի հրաշալի համերգային ծրագիր: Զուգահեռ նախատեսում ենք 3-օրյա գիտաժողով, որտեղ կներկայացվեն զեկուցումներ՝ նվիրված գրականության և արվեստի ոլորտների ժառանգությանն ու ներկա ընթացքին:

Հրատարակման է պատրաստվում թանգարանի մասին պատմող պատկերագիրքը. առանձին կներկայացվեն գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի բաժինները, մեր հավաքչական աշխատանքները, թանգարանի մասնաճյուղերը, տարբեր տարիներին թանգարանը ղեկավարած տնօրենների կենսագրությունն ու գիտական վաստակը, որոնք իրենց գիտական գործունեությամբ մեծ ներդրում ու ավանդ են ունեցել թանգարանի զարգացման գործում:

Տարվա հոբելյանները

Հոբելյանական միջոցառումներն ու ծրագրերը մեր գործունեության ուղղություններից են: Այս տարվա համար առանձնացվել են մի քանի անուններ. օրինակ՝ Միսաք Մեծարենցի ծննդյան 135-ամյակի առթիվ կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություն, ասմունքի և գրական-գեղարվեստական ցերեկույթ, կնշվեն անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանի և թատերական ռեժիսոր Իսահակ Ալիխանյանի 145-ամյակները, Արմեն Արմենյանի, Օլգա Մայսուրյանի, Հովհաննես Նալբանդյանի ծննդյան 150-ամյակները: Առաջիկա օրերին ցուցադրությամբ կնշենք Գրիգոր Զոհրապի 160-ամյակը, որին նախորդել է Շուշանիկ Կուրղինյանին նվիրված ցուցադրությունը: Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին, բնականաբար, արդեն անդրադարձներ ունեցել ենք, տարվա ընթացքում բաբաջանյանական արվեստին նորից կանդրադառնանք: Այս տարվա գլխավոր հոբելյաններից նշում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, որի պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև թանգարանի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Սպենդիարյանի հարուստ արխիվը պահպանվում ու մշակվում է Գրականության և արվեստի թանգարանում: Հաշվի առնելով այս ամենը՝ թանգարանի միջոցառումները կլինեն տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ Սպենդիարյանի տուն թանգարանի հետ ամուր համագործակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)