ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտության փառատոնի 8 նախագծեր արժանացել են Գիտության օլիմպիադայի պատվոգրերի

Ապրիլի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի 8 մասնակից խումբ արժանացել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի պատվոգրերի:

Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել գործընկերներին կարևոր նախաձեռնության՝ Գիտության օլիմպիադայի կազմակերպման համար՝ հետագայում համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնելով:

Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ գիտության զարգացումը և խրախուսումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, հիշեցրել է՝ դեռևս երեկ Կառավարության նոր որոշմամբ այս տարվա համար գիտության ոլորտին հատկացվող միջոցներն ավելացվել են շուրջ 2.7 մլրդ դրամով, ինչը կլինի շարունակական քաղաքականություն:

Ի հավելումն՝ Կարեն Թռչունյանը կարևորել է գիտության նկատմամբ հետաքրքրությունը դպրոցական տարիներից զարգացնելու հանգամանքը․ «Ծրագրում ենք փառատոներն անցկացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ մի քանի, և տարբեր ոլորտներով, ինչը կխթանի, որ աշակերտները հետաքրքրությունների շրջանակն ընդլայնեն համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում, փորձեն հասկանալ գիտության կարևոր դերը պետության կայացման գործում»:

Օլիմպիադայի հիմնադիր Ջոն Շիրաջյանը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամ Արեգ Գարաբեգյանը ևս շնորհակալություն են հայտնել համագործակցության համար: Ջոն Շիրաջյանը, դիմելով աշակերտներին, մասնավորապես նշել է. «Լավ սովորելը ձեր պարտականությունն է: Զինվորները նահատակվել են, որ մեզ ապահով երկիր թողնեն, և յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, այս դեպքում՝ գիտությամբ: Ինչպես լոսանջելեսաբնակ մի գրող է ասում՝ մեր թշնամիների հարստությունը գետնի տակ է, մեր ազգի հարստությունը՝ գետնի վրա. դուք եք»:

Օլիմպիադայի հանձնաժողովը 8 նախագծերից լավագույն է ճանաչել «Եկեք սովորեցնենք համակարգչին արհեստական բանականությամբ կարդալ գրաբար ձեռագրերը G.A.I. ծրագրի օգնությամբ» նախագիծը՝ «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգում: Նախագիծը ներկայացրել էր Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: Նա խոստացել է զարգացնել այն, հանդես գալ այլ հետազոտություններով, սովորել և ծառայել՝ ի շահ հայրենիքի: Նշենք, որ օլիմպիադայի շրջանակում ուսուցիչների համար նախատեսված Արամ Սարաֆյանի անվան մրցանակի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)