Ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճել են Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը: 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանն անգերազանցելի է եղել երկամարտի 375 կգ արդյունքով. պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցել է 200 կգ արդյունք:
102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը չեմպիոն է դարձել երկամարտի 390 կգ արդյունքով՝ պոկելով 176 կգ և հրելով 214 կգ: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)՝ երկամարտում գրանցելով համապատասխանաբար 380 կգ և 464 կգ արդյունք: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնել են Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Գյուրջյանը երկամարտում գրանցել է 227 կգ արդյունք, Կարապետյանը՝ 365 կգ, Մկրտչյանը՝ 372 կգ, իսկ Լալայանը՝ 445 կգ: Երկամարտի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալով զբաղեցրել է 3-րդ տեղը. առաջատարն Ուկրաինայի ընտրանին է (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ), իսկ երկրորդ տեղում Բուլղարիան է (3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե):
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները.
Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել խմբում առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել: Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրումում 0 է ստացել՝ 3 անգամ չկարողանալով հրել 195 կգ ծանրաձողը: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 190 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 0 է ստացել: Տաթև Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք, իսկ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ ցուցանիշով չորրորդն է եղել +87 կգ քաշային կարգում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ ծանրորդների ելույթներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ