ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

Ապրիլի 12, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:

Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Այն ունի կնիք, ձևաթուղթ, հաշվեկշիռ, բանկային հաշիվ, կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները:

Նախադպրոցական հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար: Գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների` առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է: Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթական ծրագրերում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել`

  • ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,
  • մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործումը,
  • սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանումը, սննդի կազմակերպումը` ըստ առողջապահական նորմերի,
  • սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

  • մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
  • մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
  • կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումն այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում, խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Աշխատանքային ռեժիմը, երեխաների մնալու տևողությունը սահմանում է հաստատության հիմնադիրը: Մանկավարժական և սպասարկող անձնակազմերը տարին 1 անգամ ենթարկվում են բժշկական զննության: Աշխատանքի ընդունվում են այն անձինք, որոնց որակավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում են լիազորված մարմնի սահմանած բնութագրերին:

Օրինակելի կանոնադրությամբ սահմանված են տնօրենի, փոխտնօրենի, մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական ղեկավարի և այլ աշխատողների պարտականություններն ու պատասխանատվությունը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)