ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առարկայական օլիմպիադաների մեր մրցանակակիրները

Ապրիլի 13, 2021
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել օլիմպիադաների հանրապետական փուլից վերադառնալ հաղթանակներով:

2019-2020 ուստարվա «ՀԵՊ» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում, որը տեղի ունեցավ 2021 թ. նոյեմբերին, դպրոցի 12-րդ Ա դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ 19.75 միավորով, գրավեց առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի և անվանական կրթաթոշակի:

Նարե Խանդանյանը Վեհափառի կողմից պարգևատրվեց խրախուսական նվերներով:

2018-2019թթ. «Հայ գրականություն» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Նարե Խանդանյանը՝ 19,5 միավորով, գերազանցեց բոլոր մասնակիցներին՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի:

2020-2021 ուստարվա «ՀԵՊ» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում դպրոցի VIII Ա դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանն արժանացավ III կարգի դիպլոմի:

Այս փայլուն հաղթանակների մեջ անփոխարինելի դեր ունեն «ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանը և «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը, որոնց անմնացորդ նվիրումը ցանկալի պտուղներ է տալիս մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում:

Սովորողների կրթության ոլորտում ունեցած հաջողությունները պայմանավորված է տնօրեն Աիդա Մուրադյանի հետևողական աշխատանքով, ով կարևորում է մեր աշակերտների որակյալ կրթության ապահովումը:

Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ՝ Սուսաննա Դարբինյան