ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով՝ «Սպենդիարյան-150»

Ապրիլի 14, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները:

Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

Մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն