ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

Ապրիլի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի նախապատրաստական և կազմակերպչական բնույթի հարցերին պատասխանելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցելու համար մինչև ապրիլի 18-ը ներառյալ անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տեղեկատվությունը (մասնակցի անուն-ազգանունը և կազմակերպության անվանումը (առկայության դեպքում)) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ khachatryananna1990@gmail.com:

Հիշեցնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին՝ 2021 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 12:30-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից (անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)՝ նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքում տեղադրված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն կարգով սահմանված վերապատրաստման պայմանների և չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձևաթղթերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)