Հարգելի՛ դիմորդ,
եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի 10-ին:
Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք: «Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաև թեստերին և պատասխաններին։
Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերևի աջ անկյունում առկա են «Մուտք» և «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա և ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:
Քայլ երրորդ. առաջին տողում «ԳԹԿ անձնական համարի» տակ լրացրու՛ այն թիվը, որը քեզ հատկացրել է դպրոցը: Եթե նախորդ տարիների կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ ես, ապա ԳԹԿ անձնական համար ստացի՛ր քո բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցից:
Քայլ չորրորդ. նշի՛ր անունդ: «Էլեկտրոնային հասցե» բաժնում լրացրու՛ քո իրական, գործածվող էլեկտրոնային հասցեն, քանի որ հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը տրամադրվելու է հենց այդ էլեկտրոնային հասցեին: Գաղտնաբառ պատուհանում ստեղծի՛ր բոլորովին նոր գաղտնաբառ (ոչ թե քո էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը) ու անպայման հիշի՛ր այն, քանի որ միայն այդ գաղտնաբառով կարող ես մուտք գործել համակարգ: Քո ստեղծած նոր գաղտնաբառը կլինի միայն dimord.am-ինը:
Քայլ հինգերորդ. «Նույնականացման ծածկագիրը» գրելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր տվյալները և սեղմել «Ուղարկել» կոճակը, որից հետո քո նշած էլ. հասցեին կուղարկվի «Նույնականացման ծածկագիրը»: Լրացնելով բոլոր դաշտերը՝ սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա, որից հետո էկրանին տե՛ս քո անձնական էջը՝ դիմում-հայտով: Կբացվի պատուհան, որի բովանդակությունն անպայման կարդա՛։ Կայքում քո լրացրած տվյալները՝ բուհը, մասնագիտությունը և մասնագիտության համար սահմանված քննական առարկաները, համարվում են ընդունելության պաշտոնական դիմում-հայտ: Կայքում գրառումները պետք է կատարվեն բացառապես հայերեն: Եղի՛ր ուշադիր. եթե տվյալներում կան անճշտություններ կամ կարիք կա փոփոխությունների, ապա կայքում կարող ես համապատասխանաբար ուղղել կամ կատարել փոփոխություններ վերը նշված ժամկետում: Դիմում-հայտում կեղծ տվյալներ լրացնելու և/կամ ներկայացնելու դեպքում դիմորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քայլ վեցերորդ. մասնագիտության ընտրության և ընդունելության քննության կամ քննությունների ընտրության դիմում-հայտում լրացրու՛ անունդ, հայրանունդ, ազգանունդ, անձնագրիդ տվյալները, ծննդյանդ տարեթիվը և սոցիալական քարտիդ համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հավաքի՛ր տասը հատ 0: Ներկայացրու՛ երկու հեռախոսահամար՝ բջջային կամ քաղաքային, որոնք մշտապես հասանելի են։ Նշի՛ր սեռդ, գրի՛ր անապահովության միավորը, եթե այդպիսին կա, քաղաքացիությունդ: Ճշգրիտ լրացրու՛ ուսհաստատությունն ավարտելու տարեթիվը:
Քայլ յոթերորդ. սեղմի՛ր «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտը, նշի՛ր վճարի չափը և ներբեռնի՛ր անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրի՛ր 1500, 2-ի դեպքում՝ 3000, իսկ եթե վճարից ազատված ես, ընտրի՛ր 0 և ներբեռնի՛ր վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը։
Քայլ ութերորդ. եթե մասնակցելու ես ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին, ապա «Մասնակցում եմ» դաշտում ընտրի՛ր «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտը: Եթե դիմում ես Արցախի Հանրապետության բուհեր, ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության և այլ ուսումնական հաստատություններ, որոնք ընդգրկված չեն կայքում առկա ՀՀ բուհերի ցուցակում, և չես մասնակցում ՀՀ բուհերի մրցույթին, ապա ընտրի՛ր «Միայն քննություններին» դաշտը: «Միայն քննություններ» դաշտը կարող ես ընտրել նաև, եթե որոշել ես ուսումը շարունակել հեռակա համակարգում և քննության գնահատականը հետագայում ներկայացնել համապատասխան բուհ։
Քայլ իններորդ. հաջորդիվ կբացվի մասնագիտությունների ցանկը. դու կարող ես նշել 1 մասնագիտություն (անվճար և վճարովի) և այդ մասնագիտության համար քննությունը կամ քննությունները: Եթե նախորդ տարվա շրջանավարտ ես և ուզում ես պահպանել նախորդ տարվա միասնական քննության գնահատականը, ապա «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտն ընտրելուց հետո սեղմի՛ր «Պահպանում եմ» կամ «Պահպանում կամ հանձնում եմ» կոճակներից մեկը՝ նշելով ԳԹԿ նախորդ տարվա քո անձնական համարը, իսկ եթե այն մոռացել ես՝ դիմի՛ր Գնահատման և թեստավորման կենտրոն:
Քայլ տասներորդ. եթե դեռևս չունես ատեստատ կամ դիպլոմ, ապա ընտրի՛ր «Դեռ չունեմ ավարտական փաստաթուղթ» դաշտը: Եթե ունես ավարտական փաստաթուղթ, ստուգի՛ր՝ արդյոք ճի՞շտ է լրացված ավարտական փաստաթուղթ տրամադրած ուսումնական հաստատության անվանումը: «Ավարտական փաստաթղթի տեսակ» դաշտում ընտրի՛ր ատեստատ կամ դիպլոմ, ապա նշի՛ր փաստաթղթի համարը: Եթե քո ավարտական փաստաթուղթն ատեստատ է, սեղմի՛ր «Ատեստատ»-ը, լրացրու՛ գրանցման սերիան և համարը, նույնը՝ դիպլոմի դեպքում: Եթե ավարտական փաստաթղթի տեսակը նշված է ատեստատ, նշի՛ր ավարտական քննություններից ստացածդ գնահատականները:
Քայլ տասնմեկերորդ. նախապես ընտրի՛ր գնահատման համակարգը: Ավարտական փաստաթղթի բոլոր գնահատականները պետք է նշել: Եթե տվյալ առարկայից գնահատական չունես, ապա համակարգը համապատասխան դաշտում կներմուծի 0: Եթե մեկից ավելի օտար լեզուներից ունես գնահատականներ, ապա օտար լեզուների դաշտում ցանկից ընտրի՛ր և մուտքագրի՛ր քո ուսումնասիրած օտար լեզվի գնահատականը:
Քայլ տասներկուերորդ. եթե ունես արտոնություն՝ մեդալակիր ես կամ հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր կամ ունես նպատակային ուսուցման ուղեգիր, ապա համապատասխան նշում արա՛: Եթե որոշել ես մասնակցել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա նշի՛ր այն: Որևէ արտոնություն ունենալու դեպքում՝ այն նշի՛ր։ Եթե ծանոթ չես արտոնությունների վերաբերյալ կետերի բովանդակությանը, ապա սեղմի՛ր ցանկացած կետ և ծանոթացի՛ր տվյալ կետի բովանդակությանը: Արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել Ձեր նախընտրած բուհ։
Քայլ տասներեքերորդ. բոլոր արված նշումներդ կարող ես նորից ստուգել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ ես լրացրել արդյոք, թե՞ ոչ: Կարող ես փոխել, ըստ անհրաժեշտության՝ հանել նշումը և նորից լրացնել: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմի՛ր հաստատել կոճակը, որից հետո համակարգը կփակի քո էջը:
Քո լրացրած դիմում-հայտը կհասցեագրվի այն էլեկտրոնային հասցեին, որը դու լրացրել ես։ Հաստատելուց հետո՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, կարող ես այցելել www.dimord.am կայք, «Մուտք»-ի վրա սեղմելով՝ գրել նույն էլեկտրոնային հասցեն և նույն գաղտնաբառը և բացել քո դիմում-հայտը։ Դրանում կարող ես փոփոխություններ կատարել կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել հայտից:
Եթե Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդ ես, ապա զինկոմիսարիատների կազմած անձնական գործերով, հաշվառման և ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման նպատակով պետք է ներկայանալ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով։ Այս և նախորդ տարիների շրջանավարտների գործերի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը՝ ժամը 11:00-ն։ ՀՀ ԶՈՒ-ից զորացրված կամ այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների գործերի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 11։00-ն։ Ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողովում հաշվառվելուց հետո բոլոր դիմորդները կուղեգրվեն ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա՝ ռազմաբժշկական փորձաքննության։ Փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը պետք է ներկայացնի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով, որից հետո միայն կլրացնի դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։
Սիրելի՛ դիմորդ,
եթե էլեկտրոնային համակարգից օգտվելը քեզ համար անհաղթահարելի դժվարություն է, ապա կարող ես դիմել ԳԹԿ անձնական համար տրամադրած դպրոց և խնդրել՝ քեզ գրանցել համակարգում։ Դա կարվի բացարձակապես անվճար։
Մաղթում ենք հաջողություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ