ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասը վարում է հոգևորականը

Ապրիլի 15, 2021
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ բ դասարանի Մայրենիի ժամի հյուրերն էին հոգևոր հովիվ, ամենայն ճանաչված Տեր Ավետիքը և ՎՎ գրասենյակի աշխատակից Մանյա Մաթևոսյանը:

Այցի նպատակն ուսուցողական էր, և քահանան մատուցեց Սուրբ Հարության տոնի օրհնության կարգ:

Հաճելիորեն ընդգծվեց օրվա հեքիաթ-դասի թեմայի և հոգևորականի բարոյականի գիտելիքների փոխկապակցվածությունը:

Աշակերտները ցուցաբերեցին ակտիվություն և բարձր տրամադրությամբ էին պատասխանում թե´ եկեղեցու սպասավորի, թե´ ուսուցչուհու հարցերին:

Իսկ ուրախության պատճառը բացահայտվել է` «Ինձ ճանաչում ե՞ք, երեխանե´ր»,- հոգևորականի հնչեցրած հարցի միաբերան պատասխանում.

- Տեր Ավետիքն եք… մենք Ձեզ սիրում ենք:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը բարձր գնահատեց համագործակցությունը, կարևորեց տարրական դպրոցի աշակերտների հոգևոր դաստիարակությունը:

Հանդիպումն ավարտվեց դպրոցին գրքերի նվիրաբերմամբ (Աստվածաշունչ, 100 Աստվածաշնչյան պատմություններ):

Կապանի N 5 հիմնական դպրոց