ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Հայաստանի սամբոյի առաջնության չեմպիոնները

Ապրիլի 20, 2021
Սպորտային լուրեր

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի մարզական և մարտական սամբոյի առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է եղել մրցմանը և հետևել Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների գոտեմարտերին:

Նախքան եզրափակիչ գոտեմարտերն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներ Գոռ Սարգսյանի, Դավիթ Բաբաջանյանի, Դավիթ Շահնազարյանի, Սամվել Սահակյանի, Նարեկ Երիցյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Սարգիս Ղազարյանի, Զավեն Մկրտչյանի, Պատվական Հարությունյանի, Հունան Մանվելյանի՝ երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրերը ստացել են նրանց հարազատները:

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի 2021 թվականի սամբոյի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել են՝

Մարզական սամբո, տղամարդիկ

  • Գրիգոր Մխիթարյան - 58 կգ
  • Մաքսիմ Մանուկյան - 64 կգ
  • Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ
  • Արթուր Հակոբյան - 79 կգ
  • Արսեն Ղազարյան - 88 կգ
  • Արման Ավանեսյան - 98 կգ
  • Դավիթ Հարությունյան - +98 կգ

Մարզական սամբո, կանայք

  • Մելինե Մամիկոնյան - 50 կգ
  • Վարսիկ Գրիգորյան - 54 կգ
  • Մարինե Մարտիրոսյան - 59 կգ
  • Սրբուհի Հովակիմյան - 65 կգ
  • Ագապի Հարությունյան - 80 կգ
  • Աննա Մկրտչյան - +80 կգ

Մարտական սամբո

  • Արմեն Մնացականյան - 58 կգ
  • Համլետ Սուքիասյան - 64 կգ
  • Մհեր Մերջանյան - 71 կգ
  • Թաթուլ Ավագյան - 79 կգ
  • Ավետիք Պողոսյան - 88 կգ
  • Կարեն Ավետիսյան - 98 կգ
  • Արեգ Ղազարյան - +98 կգ

Հավելենք, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի սամբոյի հավաքականների վերջնական կազմերը, որոնք կմասնակցեն մայիսի 24-30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մեծահասակների, երիտասարդների, պատանիների միջազգային առաջնություններն անցկացվելու են համատեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…