ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

Ապրիլի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը»:

Մրցույթի անցկացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող որևէ կառույցում (բնակելի, կրթամշակութային, սպորտային, համայնքային) դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայություններ իրականացնելու համար համապատասխան պայմաններ:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Դրամաշնորհի առավելագույն մեծությունը յոթ միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար հարյուր ՀՀ դրամ է: Միջոցառումների իրականացման ժամանակահատվածն է` 2021 թ. հունիս-դեկտեմբեր:

Մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացող կառույցը որոշվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերի և պայմանների հիման վրա:

Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի մայիսի 7-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, իսկ խորհրդատվություն՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունից՝ (010) 599-619:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն