Ապրիլի 25-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, տեղակալներն ու շուրջ 90 աշխատակիցներ մասնակցեցին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին:
Վահրամ Դումանյանը կարևորեց բնության վերականգնումն ու ծառատունկը խորհրդանշական համարեց: Նրա համոզմամբ՝ բնության հետ աշխատելը, բնությունը փայփայելը, բնությունը գնահատելը, պահպանելը չափազանց կարևոր են․ «Մեծ հաշվով մարդը բնությունից միայն վերցնում է․ դա ճիշտ չէ, պետք է նաև վերադարձնել: Այս ծառատունկը ես խորհրդանշական եմ համարում. ամեն ծառի հետ տնկողը կապում է որոշակի մտքեր, հույսեր ու երազում է, որ իր տնկած շիվը հզորանա, մեծանա: Իմ հույսն ու երազանքն էլ այն են, որ տնկածս շիվերը մեծանան հզոր հայրենիքում: Սա նաև փոխաբերական իմաստ ունի: Յուրաքանչյուր գործ, որ անում ես, ևս «ծառ տնկել է»: Ամեն մեկն իր ոլորտում, իր գործունեության մեջ մասնագիտական առումով փորձում է «ծառ տնկել» ու նույն կերպ ակնկալում է, որ այդ «ծառի»՝ այդ որոշման հետագա արդյունքը կհզորացնի մեր երկիրը»։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համար ծառատունկը նաև հետպատերազմյան սիմվոլիկա ունի․ «Մտածում եմ, որ դաժան պատերազմից հետո մենք, միևնույնն է, պետք է ծառ տնկենք, պետք է հզորանանք և գնանք առաջ: Ի վերջո, բնության հետ աշխատանքը մարդուն մաքրագործում է: Երբ շփվում ես հողի հետ, ձեռքդ կպչում է մեր անարատ, սուրբ հողին, ինքնամաքրվում ես: Այս երևույթը կարող եմ համեմատել եկեղեցի գնալու հետ. մտնում ես եկեղեցի ու առանձնահատուկ հանգստություն ես ստանում․ մեր բնությունն էլ բնական եկեղեցի է»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ փաստեց, որ մենք ծառեր ենք տնկում՝ երկիրը շենացնելու, ապագայի ու այդ ապագայում ապրելու համար։ Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն մասնակցում է ծառատունկի նախաձեռնությանը․ «Երեկ մենք ոգեկոչում էինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և անմիջապես հաջորդ օրը ծառատունկի անցկացումը միտված է ապագային: Երբ ինչ-որ բանի մեջ ներդրում ես ունենում, դրա հանդեպ սրտացավության զգացում է ձևավորվում, և ուզում ես հոգ տանել, խնամել այն: Այնպես որ հուսով եմ՝ շիվերը կամրանան, ու մենք հետագայում ևս կխնամենք դրանք»:
Որպես ծառատունկի վայր ընտրված էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքին հարող տարածքը: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները 500-ից ավելի շիվեր տնկեցին: «Տնկել ենք հիմնականում եղևնիներ, հացենիներ և կեչիներ»,- տեղեկացրեց ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի համոզմամբ էլ՝ ծառատունկը կյանքի շարունակությունն է, քայլ է՝ ավելի գեղեցիկ ապագային ընդառաջ․ «Երբ ես հիմա գնում եմ Ջավախք, ու ընկերներով շրջում ենք, նրանք ինձ անընդհատ ասում են՝ «Սա պապիդ տնկած անտառն է»: Պապս 7-8 սարի վրա անտառ է գցել, ու հիմա մարդիկ դրանք իրար ցույց են տալիս ու հիշում նրան: Ես շատ կուզեի, որ իմ թոռներն էլ մի օր կարողանան ասել՝ «Սա էլ մեր պապի տնկած անտառն է»»:
Ծառատունկին մասնակցում էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով անտառածածկույթի անհրաժեշտությունը գնահատեց որպես կենսաբան․ «Ցավոք, տեսնում ենք, որ երկրագնդի վրա կանաչ ծածկույթը նվազում է, իսկ այն կարևորագույն նշանակություն ունի: Պետք է փորձենք նմանօրինակ միջոցառումները պարբերական դարձնել ու տնկելուց բացի՝ նաև կարողանանք խնամել շիվերը, որպեսզի դրանք աճեն, որոշակի մակարդակի հասնեն ու ամրանան»:
Նշենք նաև, որ ծառատունկն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ