ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց Մեծ Գուսանը (Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի)

Ապրիլի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին, հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՄԿԿ անդամ Աշոտ Հայրապետի Դադալյանի ծննդյան օրն է և նշանավորումն Երևելի Սյունեցու 114 ամյակի, Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանում 6-րդ «ա» և 5-րդ «բ» դասարանների աշակերտների հետ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծովինար Ղազարյանը, գրադարանավարուհի Գայանե Հարությունյանն ու դպրոցի ազգային երգ ու պարի ուսուցչուհի Անահիտ Ալթունյանը կազմաերպեցին գրական-երաժշտական համադրույթ: Միջոցառումը բովանդակեց Գուսան Աշոտի սիրերգության` անօրինակ «եղանակ»…

Նրա ստեղծագործությունները` «Սյունյաց սարեր», «Աշուղ եմ», «Բարի հայրիկ», «Օջախում», «Սարերի եղնիկ», «Սերս վանքում Տաթևի» ճեղքեցին գարնանային բազմաբույր օդը և իրենց յուրահատուկ բուրմունքով ծորացին օրվա մեջ:

Աշակերտները հոգու ազնիվ թրթիռներով մատուցեցին Ամենայն հայոց գուսանի հուզական աշխարհը:

Միջոցառմանը ներկա էին զուգահեռ դասարանների աշակերտները, ծնողներ, ուսուցիչներ:

Կապանի N 5 հիմնական դպրոց