ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության խթանում` հանուն աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների

Ապրիլի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտությունների գծով` «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը: Հանդիպմանը նաև մասնակցել են Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարները, ծրագրի գործընկեր Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների տնօրենները, դասախոսներն ու ուսանողները, հյուրընկալող ընկերությունների տնօրենները:

Միջոցառման բանախոսները կարևորել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից իրականացվող և ՄԿՈՒ ոլորտի զարգացմանն ուղղված աջակցման ծրագրերը, որոնք կրթական համակարգի բարելավման գործում կայուն հիմքեր են ստեղծում: Ելույթների ընթացքում շեշտադրվել է պետության, ուսումնական հաստատության և մասնավոր հատվածի հավասար մասնակցության ու պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը՝ ԱՀՈՒ կրթական մոդելի մոտեցումներն արդյունավետ իրագործելու նպատակով: Ըստ բանախոսների՝ Հայաստանի կրթական ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի մոտեցումների կիրարկումը թույլ կտա վերացնել ՄԿՈՒ ուսուցման ավանդական ձևերի և մեթոդների հիմնական բացերը՝ ուժեղացնելով ուսումնական գործընթացի գործնական կողմնորոշումը և միաժամանակ պահպանելով տեսական բաղադրիչի մակարդակը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքները, ԱՀՈՒ մոդելի փորձարկման ընթացքում ծագած խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերացման հնարավոր լուծումները:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացմանը ծանոթանալու նպատակով միջոցառման մասնակիցներն այցելել են ծրագրի գործընկեր ընկերություններ՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ և «Ասատուր Հարությունյան» ԱՁ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)