ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 3 մեդալով

Ապրիլի 26, 2021
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից եվրոպական ստուգատեսին մասնակցել է 7 ըմբիշ, որոնցից 3-ը դարձել է մեդալակիր:

72 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը: Մեկնարկային գոտեմարտում նա 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել խորվաթ Ալեն Ֆոդորի նկատմամբ, քառորդ եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը 1:4 հաշվով զիջել է վրացի Շմագի Բոլկվաձեին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ): Մեդալային գոտեմարտում Մկրտչյանն ընդամենը մեկ րոպեում 8:0 հաշվով հաղթել է բելառուս Արտյոմ Կատսառին, իսկ Գալստյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Դոնիոր Իսլամովին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ելույթներն ավարտել էին ազատոճային ըմբիշները. Հայաստանի ընտրանուց բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…