«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա շրջել է կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացել նրանց առաջարկած նորամուծություններին և առաջիկա ծրագրերին: Փոխնախարարը նշել է, որ նմանօրինակ ցուցահանդեսները կարևոր են այդ հաստատությունների առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյունից:
«Աշակերտների և ուսանողների մեծ մասը դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և այսպիսի ցուցահանդեսները նրանց կօգնեն հասկանալ, թե Հայաստանում որակյալ կրթություն ստանալու և ուսումը շարունակելու ինչ հնարավորություններ կան բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական աստիճաններում: Գիտության և նորարարության զարգացման համար անհրաժեշտ է, որ նախևառաջ մարդիկ ցանկություն ունենան զբաղվելու գիտությամբ ու դրա արդյունքը կիրառելու և իրենց ստացած գիտելիքները երկրին ծառայեցնելու հնարավորություն ստանան»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ չնայած համավարակին՝ նախորդ տարիների համեմատ տաղավարներում որոշակի առաջընթաց կա: Կարեն Թռչունյանը մասնավորապես ընդգծել է բազմաթիվ տաղավարներում ներկայացված հետաքրքիր մոտեցումները և լուծումները՝ հույս հայտնելով, որ դրանք կկիրառվեն՝ ի շահ Հայաստանի զարգացման:
«Իհարկե, դեռևս շատ անելիքներ կան, սակայն այսպիսի ցուցահանդեսների միջոցով պետք է փորձենք մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել դեպի կրթությունը, գիտությունը և կարիերայի աճին»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ն ցուցահանդեսի ընթացքում հանդես կգա երեք օր. «Առաջին օրը նվիրել ենք բնագիտական թևին. աշակերտները կարող են ծանոթանալ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողների կատարած հետաքրքիր փորձերին: Վաղը տեղի կունենա հասարակագիտական բլոկի ցուցադրությունը, իսկ երրորդ օրը նվիրել ենք բուհի միջազգային գործունեությանը, որպեսզի ապագա դիմորդները կողմնորոշվեն իրենց մասնագիտության ընտրության հարցում և տեղեկանան՝ ինչպես կարող են սովորել արտերկրում»:
«Ցուցահանդեսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնում է իր բակալավրիական, ինչպես նաև մագիստրոսական նոր ծրագրերը, որոնք անցած տարվանից համատեղ իրականացնում ենք գործատուների հետ: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել մագիստրոսների շրջանում»,- նշել է համալսարանի Շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ այցելուներին ներկայացնելով ընդունելության գործընթացը և բուհի մրցակցային հնարավորությունները:
Երեք օրերի ընթացքում դպրոցականներն ու դիմորդները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի կրթական համակարգի մասին, ծանոթանալ հանրակրթական, նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների առաջարկած ծառայություններին ու աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտություններին:
Ցուցահանդեսի անցկացումը կնպաստի նաև կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների ձևավորմանը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապի ստեղծմանը, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների նոր կրթական ծրագրերի ներկայացմանը:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց է ապրիլի 29-ից 30-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ