ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաները կարևորում են հիմնախնդիրների լուծումը սոցիոլոգիական հետազոտությամբ

Դեկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայքների երեխաների շահերի պաշտպանության խումբը, որը ձևավորվել է 2016 թ. հոկտեմբերին, անցավ իր հերթական վերապատրաստումը «Կարիքների գնահատում և տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն» թեմայով:  Դասընթացը  ներառում էր ծրագրի կառուցվածքի ու իրագործման մասին համապարփակ ծանոթացում, թե ինչ է ծրագիրը և ինչպես  է դա իրականանում: Թիմային աշխատանքի միջոցով երեխաները ներկայացրեցին ծրագրի գաղափարը և փուլերը: Գործնական առումով հասկանալու համար, թե ինչ է ծրագիրը, մասնակիցները այն ուսումնասիրեցին  և ներկայացրեցին դպրոցական ու համայքային հիմնախնդիրների տեսքով: Սովորեցին նաև ծրագրի պլանավորման և հիմնախնդրի խորքային վերլուծության մեթոդոլոգիան՝ «Հիմնախնդրի ծառ» ուսումնական գործիքի օգնությամբ, որն օգնեց  հասկանալ հիմնահարցի ծագման արմատները և հետևանքները: Տարբեր ոլորտներում խնդիրների լուծման համար կարևոր է նաև տվյալների հետազոտության նախաձեռնումը, նպատակի ու խնդրի ճիշտ ձևակերպումը և  տեղեկատվության հավաքագրման մեթոդների կիրառումը և դրանց  ճիշտ ներկայացնելու ձևերը: Ավելի ընկալելի մոտեցում ցուցաբերելու համար համար երեխաները կազմակերպեցին անհատական հարցազրույցներ, փորձագիտական ներկայացումներ տարբեր տեսանկյուններից դերախաղերի միջոցով, որից  հետո նաև ֆոկուս խմբային քննարկում կատարվեց երեխաների կողմից, որպեսզի հարցումներ իրականացնելիս տիրապետեն որոշակի հմտությունների: Դասընթացավարը ուսուցանեց նաև  հարցաթերթիկով հարցումներ, անկետավորում կատարելու ձևերը, հարցաթերթիկի մշակման և հարցաթերթիկի հետ աշխատելու կանոնները, տեղեկատվության քանակական ու որակական մեթոդների առանձնահատկությունները: Նախորդ դասընթացին խումբը վեր էր հանել համայնքային խնդիրներ, որոնց աստիճանական լուծման մեկնարկը պետք է տրվի հարցումներ իրականացնելով, հետևաբար մշակվեցին հարցումների համար անհրաժեշտ հարցաթերթիկներ: Դասընթացի ավարտին տեղի ունեցավ ամփոփում և երեխաների նշում էին, որ ստացան գիտելիքի մեծ պաշար, կարողություններ և , որ ստացած գիտելիքը կկիրառվի նաև գործնականում՝ համայնքային խնդիրների լուծման համար: Խմբի անդամ, 13 ամյա Ռիման դասընթացի կարևորության մասին հայտնեց  հետևյալը. «Կարևոր գիտելիք ստացա ծրագրի կառուցվածքի մասին, նաև հետաքրքիր էր հարցաթերթիկների մշակման մասին ներկայացումը: Հասկացա, որ ամեն խնդիր կարող է լուծվել լավ գիտելիք ունենալու և միասին աշխատելու դեպքում»:

Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների 23 մասնակից, կվերապատրաստվեն  տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, կմշակեն  կմշակեն համայնքային նախագծեր և  քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողներին ու հանրությանը:

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից:

Սերյոժա Առաքելյան, խմբի անդամ, 17 տարեկան
Տավուշի մարզ գ. Բաղանիս

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)