ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կապանը 2021 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

Մայիսի 3, 2021
Մշակութային լուրեր

Մայիսի 1-ին տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր կատարած այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակին։ Այնուհետև Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ Երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։

«Մեծ պատիվ է այս կարևոր իրադարձության շրջանակում գտնվել Կապանում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական, և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները, նախորդ տարիների համեմատ, զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները։

Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, և մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնաիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։

Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած և համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի ու հասարակական կազմակերպությունների ջանքերով Երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ և հետաքրքիր միջոցառումներով։

Երիտասարդներից մեկն էլ համոզմունք է հայտնել, որ Կապանը մյուս երիտասարդական մայրաքաղաքներից տարբերվելու է իր ակտիվությամբ և դեռ երկար է հիշվելու։

Շարունակելով միջոցառումների շարքը՝ Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, որին հաջորդել է կենտրոնի մեծ դահլիճում 2021 թ. «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է և տեղեկացրել, որ «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի 2021 թվականի 2-րդ կիսամյակի հերթական նիստը կանցկացվեն Հայաստանում՝ Երիտասարդական մայրաքաղաք Կապանում՝ հյուրընկալելով ԱՊՀ երկրների գործընկերներին։

Համերգային կատարումներով ելույթ են ունեցել կապանցի տաղանդավոր երիտասարդները և Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը։

Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)