ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արա Խզմալյան. «Յուրաքանչյուր երիտասարդից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը»

Մայիսի 4, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:

Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել է վեց կազմակերպություն` մարզերում երիտասարդական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է դրամաշնորհային ծրագրերի, ընտրված հայտերի, ռազմավարական ուղղությունների, անելիքների և ակնկալիքների մասին:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի մեկնարկը տրվել էր դեռևս 2020 թ.-ին, սակայն համավարակով և պատերազմով պայմանավորված՝ գործընթացը կասեցվել է և կյանքի կկոչվի արդեն 2021 թ․-ին: Դրամաշնորհային ծրագրին դիմած մի քանի տասնյակ նախագծերից ընտրվել է 6-ը:

«Ընտրող հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելիս առաջնորդվել է փորձառուների և սկսնակների հավասարակշռությունը պահելու սկզբունքով. այսինքն՝ մի դեպքում վստահ ենք, որ պետական հատկացումներն արդյունավետ կօգտագործվեն՝ փորձառության հիմքով, մյուս դեպքում՝ նոր ուժերին ակտիվանալու, գաղափարներ առաջ քաշելու հնարավորություն է տրվում»,- ասում է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը վստահ է, որ այս ծրագիրը մշակույթի ապակենտրոնացման լավագույն քայլերից է: Այդուհանդերձ, խնդրի լուծման ընթացքը դանդաղում է մի քանի առաջնային հանգամանքների պատճառով․ համայնքներում բացակայում են ենթակառուցվածքները, կադրային քաղաքականությունը, համապատասխան միջավայրն ու ռեսուրսները, որոնք խոչընդոտում են անգամ ամենալավ գաղափարը կյանքի կոչելուն:

Ծրագիրը համապատասխանեցված է ժամանակակից երիտասարդների պահանջներին. ստեղծվող միջավայրերը չունեն հստակ ուղղվածություն, հարմարավետ են, թույլ են տալիս կրթվել այլ ձևաչափով և դրական, հանրօգուտ բովանդակություն ունեն:

Արա Խզմալյանն անդրադարձել է Վանաձորի մարզային գրադարանի մասնաճյուղում «Լոֆթ» կենտրոնի բացմանը: Ըստ նրա՝ կենտրոնը ոչ թե խաթարելու է գրադարանի գործունեությունը, այլ ընդհակառակը՝ կատարելագործելու է այն:

«Շատ հստակ պետք է արձանագրենք, որ հաճախ փակվում է այն, ինչն այլևս չի կարող ապրել, չի բավարարում երիտասարդի պահանջներին: Մտքի ու մշակույթի իրականությունը պետք է համապատասխանեն ու դառնան մրցակցային: Գրադարանները պարզապես գրքի պահոցների վերածելու փոխարեն ստեղծենք երիտասարդների համար մի միջավայր, որտեղ նրանք աննկատ ընդգրկվեն կրթության, մտքի աշխատանքի իրականություն,- մեկնաբանում է փոխնախարարը,- ծրագիրը նաև նախապաշարումներ հաղթահարելու լավ ազդակ է: Շատ մարզերում երիտասարդ տղան չի պատկերացնում, որ ինքը կարող է այցելել մի միջավայր, որտեղ ինքն իրեն թեյ կամ սուրճ կպատրաստի: Մարդիկ հայտնվում են ընկերական, ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ զուգահեռ կրթվելով կրթվողի համար աննկատ, չպարտադրված ճանապարհներով»:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ ծրագիրն իսկապես հիմնավորված է և սպասված, մեծ ներուժ ունի փոխելու համայնքներում ապրող երիտասարդների կենցաղը, ժամանցի որակը և ընդհանրապես կենցաղավարության ու շփումների մակարդակը:

Բոլոր առաջարկությունները եղել են հայտատուների կողմից։ ԿԳՄՍ նախարարությունը բովանդակային առումով որևէ միջամտություն չի արել։ Ինչպես փոխնախարարն է նշում, միայն համագործակցային մթնոլորտում որոշակի շտկումներ են արվել՝ ըստ առաջնահերթությունների: Հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, և ընտրվել են լավագույնները: Նպատակն է գնահատել և խրախուսել նախաձեռնողականությունը, ստեղծարար միտքը, կենցաղից, առօրյայից տարբեր կյանքով և իրականությամբ ապրելու ձգտումը:

«Համայնքում ապրող ստեղծարար ուժերը նայում են դեպի մայրաքաղաք: Նմանօրինակ մեխանիզմներով մենք պետք է ապահովենք նրանց ներկայությունը իրենց իսկ համայնքներում: Ծրագիրը կընդլայնի երիտասարդների կենսահայացքն ու աշխարհայացքը, և նրանք կհասկանան, որ յուրաքանչյուրից է կախված իր համայնքի կյանքի որակն ու վերափոխումը»,- համոզված է նախարարի տեղակալը:

Խոսքը եզրափակելով՝ Արա Խզմալյանը փաստում է, որ տարվա վերջին հնարավոր կլինի ավելի առարկայական խոսել արդյունքների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահ է՝ բացահայտվելու են նոր կարող ուժեր, կլինեն նոր նախաձեռնություններ՝ ապագայում արդեն միջազգային դրամաշնորհների մասնակցելու հեռանկարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…