ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով

Մայիսի 4, 2021

Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հրավիրում է Ասոցացված դպրոցների ցանցի անդամներին՝ մասնակցելու «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով միջազգային երիտասարդական առցանց մրցույթին:

Մասնակցելու համար պետք է ներկայացնել տեսահոլովակ «Փրկել գետերը», «Կենդանի մոլորակ», «Մենք միասին ենք» և «Աշխարհի մեծ գետերի շրջանների մշակույթը» թեմաներից որևէ մեկի վերաբերյալ՝ անգլերեն կամ ռուսերեն:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մրցույթի անցկացման ժամկետներն են՝ ապրիլի 20-ից հունիսի 19-ը: Մասնակցել ցանկացողները տեսահոլովակները մինչև ս.թ. հունիսի 4-ը պետք է ուղարկեն v.ter-petrosyan@mfa.am էլեկտրոնային հասցեին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն