ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

Մայիսի 4, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները: Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին ներկայացրել բուհի զարգացման տեսլականը, ներկայիս գույքային և տեխնիկական հագեցվածությունը, բարեփոխումների նախագծերը, որոնց ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Փոխնախարարը կարևորել է ժամանակակից պահանջներին համապատասխան կրթամարզական միջավայր ունենալը, ինչը կնպաստի և՛ մրցունակ մասնագետների պատրաստմանը, և՛ բուհի մարզադահլիճների հնարավորինս լայն օգտագործմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն