Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ դրա ընդունման աննհրաժեշտությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 5-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 20-րդ հոդվածի համապատասխան դրույթներից, համաձայն որոնց՝ նախադպրոցական կրթական ծրագրերը և ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (շուրջ 300 հաստատություններ):
«Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս և զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ և խնամքով, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ, սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և մյուս բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ դրանք չեն ապահովում նաև «Կրթության մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են՝ երեխաների ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը և այլն:
Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. օրինակ՝ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն:
«ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում վերոնշյալ հարցերին պատշաճ լուծում տալու համար: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նախադպրոցական կրթության բնագավառում ունենալ պետական քաղաքականության միասնական չափանիշների և նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ, ինչը կնպաստի նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով այդ համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Այն նպատակ ունի նաև սահմանել լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ ապահովելով կրթության որակի բարձրացում, միասնական համակարգի ստեղծում և արդյունավետ գործունեություն: Միաժամանակ, կապահովվի պետական տուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,- փաստել է փոխնախարարը և հավելել, որ հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա և այն հանգամանքը, որ հաստատությունների գերակշիռ մասը կրթական ծրագիր է իրականացնում և միաժամանակ ծառայություն մատուցում, պետական տուրքի չափ նախատեսվում է 20 հազար դրամ: Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
Զեկուցումից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ:
Հարակից զեկուցող Հակոբ Ասլանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի նախագիծը քննարկվել և ստացել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…
Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ