ՀՀ կառավարության մայիսի 4-ի որոշմամբ` հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական երեք բուհերի` Երևանի պետական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, նվազեցվել է կառավարման խորհուրդների անդամների թվաքանակը` նախկին 32 կամ 24 անդամի փոխարեն սահմանվել է 20 հոգի: Նոր փոփոխությամբ` հոգաբարձուների խորհուրդներում հիմնադիրը կունենա 11 անդամ` 55 տոկոս, լիազոր մարմինը և բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ երկուական անդամ, այսինքն` յուրաքանչյուրը 10 տոկոս, իսկ ուսանողները կունենան 5 անդամ` 25 տոկոս:
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է որոշմանը` մանրամասնելով, թե որն է եղել բուհերի կանոնադրություններում փոփոխություն կատարելու նպատակը:
«Կանոնադրությունները փոխելու հիմնական նպատակը բուհերում առաջացած կառավարման խնդիրներն են, որոնք առանձին դեպքերում, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում, հասել են ընդհուպ ճգնաժամի:
ԵՊՀ-ում շուրջ երկու տարի չի կայանում ռեկտորի ընտրություն, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն հնարավոր չեղավ կատարել: Ավելին, այսօր արդեն ԵՊՀ-ի խորհուրդը գոյություն չունի, քանի որ անդամների մեծ մասը հրաժարականի դիմում է գրել: Սրան զուգահեռ՝ հրաժարական է ներկայացրել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, ով, համաձայն իր դիմումի, մայիսի 17-ից դադարեցնում է պետհամալսարանի կառավարման իր պարտականությունը: ԵՊՀ-ում ռեկտոր կամ ժամանակավոր կառավարիչ նշանակելու իրավասությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին, որն այսօր չի գործում: Այսինքն` եթե մինչ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունների դադարեցումը նոր խորհուրդ չձևավորվի, ԵՊՀ-ում փաստացի անկառավարելի իրավիճակ կստեղծվի:
Նույն վիճակն է նաև Շիրակի պետական համալսարանում: Մայիսի 11-ին լրանում է նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ժամկետը: Այս բոլոր հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված` ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է բուհերի կանոնադրությունների այս փոփոխությունները»,- նշել է Լ. Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ երեք բուհերում հրատապության կարգով է նախաձեռնվել կանոնադրական նոր կարգավորումները, որպեսզի բուհերում բարձիթողի վիճակ չստեղծվի, և հնարավոր լինի ապահովել բնականոն ուսումնական գործընթաց:
Լ. Գրիգորյանի խոսքով` կառավարման խորհուրդների նախկին համամասնությունը, երբ բոլոր 4 կողմերը (պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողության, հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ) 25-ական տոկոս ներկայացվածություն ունեին, բուհերում կառավարման խնդիրներ է առաջացրել, որի վառ օրինակը ԵՊՀ-ն է, որի խորհուրդը դարձել է խմբային շահերի բախման հարթակ, ինչից առաջին հերթին բուհն է տուժում:
«Պետությունը, որպես բուհի հիմնադիր, ունենալով առավելագույն ներկայացվածություն, նաև պատասխանատվություն է ստանձնում տվյալ բուհի գործունեության և առաջացած խնդիրների լուծման համար»,- ընդգծել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: Այսպես, թե այնպես, և՛ հասարակությունը, և՛ բուհի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը մշտապես ԿԳՄՍ նախարարության և պետության վրա են դնում: Հետևաբար, փորձ է արվել ստեղծել մի մոդել, երբ հիմնադիրն ու լիազոր մարմինը կունենան որոշում կայացնելու և առկա խնդիրները կարգավորելու հստակ լիազորություն:
Անդրադառնալով կանոնադրական փոփոխության առնչությամբ նախօրեին ԵՊՀ գիտական խորհրդի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ որոշումն անընդունելի է, քանի որ կայացվել է գաղտնի և իրենց հետ չի համաձայնեցվել, Լ. Գրիգորյանը փաստել է. «Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր համամասնությունը կատարվել է գործող օրենքներին համապատասխան: Նախագիծը հրապարակված է միասնական տեղեկատվական հարթակում: Բացի դրանից` այս մոտեցման մասին բոլոր բուհերը տեղյակ էին դեռևս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Օրենքի նախագծի նոր կարգավորումներից խորհրդի ձևավորման և ռեկտորի ընտրության հարցերն ամենաշատն են քննարկվել: Նախարարության դիրքորոշումը բուհերին և հանրության լայն շրջանակներին հայտնի էր, այստեղ որևէ գաղտնի բան չկա: Տրված լուծումը լիովին համահունչ է առկա իրավակարգավորումներին»:
Բուհերի խորհուրդներում ուսանողների ներկայացվածությունը 25 տոկոսով ապահովելու՝ «Կրթության մասին» օրենքի պահանջը պահպանված է, մնացած կողմերի ներկայացվածության մասին օրենքով սահմանված կարգավորում չկա: Համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի` բուհի կանոնադրությունը կարող է փոխվել հիմնադրի նախաձեռնությամբ, ինչը և արվել է: Լուսինե Գրիգորյանն անընդունելի է համարում այն շահարկումը, թե այս փոփոխություններով իշխանությունը բուհերը վերահսկողության տակ վերցնելու նպատակ է հետապնդում:
«Հիմնական խնդիրը հիմնադրի, այսինքն՝ պետության կողմից պատասխանատվության ստանձնումն է: Երբ պետությունը որոշիչ ներկայացվածություն ունի բուհի կառավարման բարձրագույն մարմնում` խորհրդում, դրանով կիսում է պատասխանատվությունը բուհի հետագա զարգացման համար»,- նշել է ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալը` փաստելով, որ խորհրդի ձևավորման նոր մոդելը առաջացած ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ ճանապարհ է: Նոր մոդելը, ըստ նրա, չի սահմանափակում բուհերի ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը:
Ամփոփելով Լ. Գրիգորյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության հետագա բոլոր քայլերը լինելու են օրինականության շրջանակում` համապատասխան հերթականությամբ: Կանոնադրության փոփոխությունները սահմանված կարգով գրանցվելուց հետո կսկսվի կառավարման նոր խորհուրդների ձևավորման գործընթացը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…
Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ