ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երիտասարդական ֆորում». կարևորելով երիտասարդների մասնակցությունը ռազմավարության մշակմանը

Մայիսի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Երիտասարդական ֆորումի» բացման խոսքում:

Ֆորումը կայացել է մայիսի 8-ին՝ 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելու և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով:

Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ինչպես նաև ՀՀ մարզերի և Երևանի շուրջ 120 երիտասարդներ։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Մեկնարկը տրվել է «Hope For Coffee» երիտասարդական բենդի երաժշտական կատարումներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության մշակմանը և ֆորումի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկում՝ նշելով. «Այս ընթացքում երիտասարդների հետ բոլոր քննարկումներն արվել են բաց էջից. մենք խնդրել ենք նրանց ձևակերպել իրենց խնդիրները, երազանքները, կարիքներն ու ակնկալիքները: Յուրաքանչյուր երիտասարդից ակնկալվում է լուրջ մոտեցում և արժեքավոր ներդրում, քանի որ այս փաստաթուղթն առաջիկա 5 տարիների ուղենիշն է լինելու»:

Փոխնախարարը ներկայացրել է ռազմավարության փաստաթղթի մշակման ընթացքը, քայլերը և ակնկալել համատեղ աշխատանքի հաջողված վերջնարդյունք՝ ընդգծելով. «Մեզ պատուհասած վերջին իրադարձություններն ապացուցեին, որ ունենք փայլուն երիտասարդություն, որը պատրաստ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, և ուրեմն մեր ապագան հուսալի ձեռքերում է: Որպես պետական մարմին՝ մեր դերն է բոլոր ջանքերի համախմբամբ անել առավելագույնը՝ բացահայտելու երիտասարդների ներուժը, տալ նրանց ինքնարտահայտման հնարավորություններ. այս նպատակն է դրված մեր ռազմավարության հիմքում»։

ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է նախագծի գերակայությունները, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ զուգահեռ հարցեր ուղղելով նաև երիտասարդ մասնակիցներին։

Երիտասարդների մեծամասնությունը կարծում է, որ ռազմավարությունը պետք է լուծի ոլորտային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթությունը, անվտանգությունը, աշխատանքը, ներգրավվածությունը, մոտիվացիան և այլն։

«Երիտասարդական ֆորումի» 2-րդ հատվածում տեղի է ունեցել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի քննարկում 6 փոքր աշխատարաններում՝ «Երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը», «Երիտասարդների սոցիալական խնդիրները և տնտեսական մասնակցությունը», «Երիտասարդների առողջությունը, ներգրավումը մշակութային և գիտական ոլորտներում», «Երիտասարդների շրջանում կամավորության մշակույթի զարգացումը», «Երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացումը», «Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը», որոնք համակարգվել են մոդերատորների կողմից։

Աշխատարաններում երիտասարդները քննարկել են ոլորտում իրենց հուզող հարցերը, երկխոսությամբ ծանոթացել տարբեր համայնքների խնդիրներին, կատարել են խմբային աշխատանքներ, առաջարկել իրենց լուծումները։

Երիտասարդներին հուզող հիմնական հարցերն էին որակյալ կրթությունը, մուտքն աշխատաշուկա, իսկ որոշ երիտասարդների կարծիքով էլ՝ ամեն ինչ պետք է սկսել՝ փոխելով մտածելակերպը։

«Շատ հարցերի շուրջ պետք է փոխենք մեր մոտեցումը՝ դարաշրջանի մարտահրավերներին համահունչ, որը հիմնականում թռիչքային զարգացման մոտեցում է որդեգրել»,- ասում է կապանցի երիտասարդ Արտակը։ Ճամբարակ համայնքի ներկայացուցչին էլ մտահոգում էր համայնքի՝ զարգացման հեռանկարի նախապայմանների բացակայությունը:

Երիտասարդների մտահոգությունների շրջանակն ընդգրկում էր նաև առողջապահության, գիտության, մշակույթի, ընթերցանության խթանման, զբաղվածության և այլ ոլորտներ։ Հայաստանում դեռևս բացակայում են կամավորության մշակույթի կայացման և խթանման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Երիտասարդները քննարկել են նաև կամավորության խթանման, կամավորական մշակույթի զարգացման և ինստիտուցիոնալացման հարցերը։ Որպես լուծման առաջնային մեխանիզմ՝ նրանք առաջարկել են ենթակառուցվածքների զարգացումը, երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավվածությունը, իրազեկվածության բարձրացումը։ Երիտասարդները կարևորել են նաև բուհերում երիտասարդական աշխատանքի ֆորմալ կրթական ծրագրեր և պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատողի վերապատրաստման մեթոդաբանության ներդրումը:

Նշենք, որ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության միջոցով պետությունը սահմանում է երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, հիմնական նպատակները և գործողություններն առաջիկա 5 տարիների համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…