ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մայիսի 11, 2021
Պաշտոնական

2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11.30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները կկազմակերպվեն դռնփակ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման առկայության դեպքում այն քննարկելու ժամանակ քաղաքացիները հանձնաժողովի նիստին մասնակցելու հնարավորություն կունենան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն