ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության ղեկավար Նենադ Լալովիչի հետ

Մայիսի 11, 2021
Սպորտային լուրեր

Ավարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը: Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչի, փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլու և մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ:

Նենադ Լալովիչի հետ երկխոսության ընթացքում արծարծվել են մարզիչների փորձի փոխանակման հնարավոր ծրագրերին, Հայաստանում մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ըմբշամարտի համաշխարհային միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցը. ամենայն հավանականությամբ, մրցավար Ավետիք Վարդանյանը կընդգրկվի ՕԽ մրցավարների ցանկում:

Սոֆիայում հայ ըմբիշների ելույթներին Կարեն Գիլոյանի հետ հետևել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Վերջինս վստահեցրել է, որ Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել այդ երկրում մրցաշարերի մասնակցող հայ մարզիկներին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկներից ուղեգիր են նվաճել Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն