ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարարվեստի պետական վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

Մայիսի 14, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի ու պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով:

Հատուկ հյուրի կարգավիճակով իրենց յուրօրինակ բեմադրություններով և կատարումներով համերգին կմասնակցեն Աշոտ Բաբայանի անվան Արցախի պարի պետական անսամբլի մենակատարներ, Արցախի վաստակավոր արտիստ Մհեր Բաբայանը, Անժելիկա Ավանեսյանը և Դիանա Համբարձումյանը:

Երեկոյի ընթացքում կհնչեն նաև գրական ընթերցումեր:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն