ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կբացվի «Մարտիրոս Սարյան. hայրական սեր» խորագրով ցուցահանդեսը

Մայիսի 14, 2021
Մշակութային լուրեր

Մ. Սարյանի տուն-թանգարանում մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 15-ը կգործի ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական և երաժշտական գործիչ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մարտիրոս Սարյան. հայրական սեր» խորագրով ցուցահանդեսը:

Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի գեղանկար և գրաֆիկական ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Մ. Սարյանի տուն-թանգարանի և Սարյան ընտանիքի հավաքածուներից:

Ցուցահանդեսի բացման օրը՝ մայիսի 14-ին՝ ժամը 16:00-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչեն Հայրենական պատերազմի օրերին Ղազարոս Սարյանի գրած երկու երգերի մեղեդիները՝ ակորդեոնահար Գեղամ Հովակիմյանի կատարմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն