ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները

Մայիսի 15, 2021
Մշակութային լուրեր

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարի Ալեքսանդր Սպենդիարյանի «Կոնցերտային վալսը», «Կոնցերտային նախերգանքը», «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, ինչպես նաև Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան, որը հնչելու է առաջին անգամ։

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը Երևանում անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը:

Փառատոնի նպատակներն են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդիրների լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու հնարավորություն է ստեղծում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն