ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի հաղթողները

Մայիսի 17, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կայացել են մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը:

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 13 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, ովքեր, բաժանվելով երկու տարիքային խմբերի, ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

Կրտսեր խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Մերի Առակյանը (դաս.՝ Նարինե Մխիթարյան), իսկ ավագ խմբում՝ Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան): Ավագ խմբից երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Էդուարդ Ալեքսանյանն ու Էմիլի Հովհաննիսյանը (Ֆրանսիա), իսկ կրտսեր խմբից՝ Արաքս Աշճյանը և Ալեքս Գևորգյանը: Հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթողն է Մերի Առակյանը:

Հավելենք, որ բոլոր պատանիները պարգևատրվել են պատվոգրերով, խրախուսական նվերներով, ինչպես նաև հնարավորություն են ստացել անվճար ձայնագրվելու Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև անվանական գավաթներով: Այս ամենից զատ՝ երկու խմբերի հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հիշեցնենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)