ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

Մայիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների արդյունավետության և ոլորտի զարգացման հիմքը ֆինանսավորման նոր մոդելների մշակումն է:

«Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և մրցունակ մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»,- ընդգծելով ֆինանսավորման խնդրի առաջնահերթությունը` փաստել է նախարարի տեղակալն ու հավելել, որ ներկայումս բուհերի ֆինանսավորման 90-95 տոկոս և ավելի չափաբաժինը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: Մի դեպքում ուսանողի կրթության համար վճարում է պետությունը` բուհին հատկացնելով որոշակի տեղեր պետական պատվերի շրջանակում, մեկ այլ դեպքում` ուսանողը կամ որևէ մասնավոր, բարեգործական կազմակերպություն, որը ստանձնում է բուհում սովորողի ուսման վարձի հատուցման գործառույթը: Սակայն, բոլոր դեպքերում բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նախարարի տեղակալի, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Բուհերը, ըստ էության, ֆինանսական կախվածություն ունեն ուսանողների քանակից, քանի որ ուսանողները համարվում են նրանց ֆինանսավորման հիմնական և գլխավոր աղբյուրը, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա»,- նշել է Կ. Թռչունյանը:

Նա կարևորել է օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավումը բուհերի բյուջեներում և բուհերին առաջարկել է այդ առումով լինել նախաձեռնող: Նրա խոսքով` բարձրագույն կրթության բարեփոխումների և նախատեսվող նոր իրավական կարգավորումների մեջ ֆինանսավորման մի քանի բաղադրիչ է առանձնացվել: Կարևոր խնդիրներ են նաև առկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, որոնցից կարող են բխել նաև ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ իրատեսական առաջարկների ուղղությամբ համակարգված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհերում գործող ֆինանսավորման բանաձևերը, մասնավորապես, ըստ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության և մի քանի այլ գործակիցներ: Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են նաև մի շարք հարցեր` բուհական տարբեր մասնագիտությունների համար պետական պատվերի շրջանակում պետության սահմանած ուսման վարձի չափի, պետպատվերի տեղերի բաշխման, անվճար տեղերն ըստ ուսանողների սոցիալական վիճակի նպատակային հատկացման և մի շարք այլ խնդիրների առնչությամբ:

Բուհերի ֆինանսավորման խնդիրների շուրջ քննարկումները լինելու են շարունակական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)