ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս֊էքսկուրսիա

Մայիսի 21, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի աշախարհագրության ուսուցիչ՝ Տ. Հարությունյանը դաս-էքսկուրսիա էր կազմակերպել Բնության թանգարանում (9ա,9բ դասարաններ)։ Դասի նպատակն է ճանաչողական, բնապահպանական և մասնագիտական կողմնորոշվածության։

Բնության թանգարանում ամփոփեցին դասընթացի ընթացքում ուսումնասիրած տեսական նյութը ( ՀՀ բնությունը, լանդշաֆտները)։

Աշակերտները ծանոթացան ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի անհետացած կամ անհետացման եզրին գտնվող տեսակներին։

Թանգարանից հետո ուսումնական գծով տնօրենի տեղակալ Հ. Ապրիկյանի նախաձեռնությամբ այց կատարեցին ՀՀ սննդարդյունաբերության մաս կազմող մսամթերքի վերամշակման կոմբինատ՝ «Ցարսկի պրոդուկտ»։

Սովորողները ներկա գտնվեցին արտադրական պրոցեսին ՝ մսի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը։

Արտադրամասում շրջայցի ավարտից հետո սովորողների համար կազմակերպվեց համտես, իսկ սովորողները իրենց շնորհակալությունը հայտնեցին քաղցրավենիքով։