ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քան» ակադեմիան՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրի հաղթող

Մայիսի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Այբ» կրթական հիմնադրամը ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» (“People In Need”) բարեգործական ՀԿ-ի կողմից ստացել է դրամաշնորհ, որի շնորհիվ «Քան» ակադեմիան ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի աշակերտների և ուսուցիչների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հեռավար և առկա  աշխատարաններ միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտների և բնագիտական առարկաների և մաթեմատիկայի 150 ուսուցիչների համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես գյուղական համայնքների դպրոցների և Արցախից տեղահանված ուսուցիչներն ու աշակերտները։

Ինչպես գիտեք, «Քան» ակադեմիան համաշխարհային կրթական հարթակ է, որի առաքելությունը բարձրորակ կրթություն ապահովելն է բոլորի համար և ամենուրեք։ «Քան» ակադեմիայի հայկական հարթակի հիմնադրումից ի վեր ավելի քան 35 000 տեսադասեր և 40 000 վարժություններ ու հոդվածներ են տեղայնացվել տարբեր առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, համակարգչային գիտություն, ծրագրավորում և այլն։ Այս պահին մեզ համար առաջնահերթություն է ընդլայնել գիտատեխնիկական ոլորտին վերաբերող նյութերը հարթակում և ստեղծել հնարավորություն բոլոր ուսուցիչների և աշակերտների համար՝ կիրառելու դրանք իրենց դասավանդման և ուսումնառության ընթացքում։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն ունենալու է հետևյալ փուլերը․

— Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի գիտատեխնիկական ոլորտի առարկաների 150 ուսուցիչների հետ վերապատրաստման դասընթացների և աշխատարանների կազմակերպում, ինչը կօգնի հեշտությամբ օգտագործելու «Քան» ակադեմիայի հայկական հարթակի գործիքներն ու նյութերը, փոխելու ուսուցման ներկայիս մեթոդները, իրականացնելու հեռավար և հիբրիդային կրթություն, ինչպես նաև փոխգործուն աշակերտակենտրոն ուսուցում` խթանելով  կրթության նկատմամբ աշակերտների շահադրդումը․

— Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների 1500 աշակերտների հետ աշխատարանների կազմակերպում և շարունակական կրթության նպատակով՝ ինքնակրթության մշակույթի խթանում` խրախուսելով առցանց կրթական հարթակների օգտագործումը որպես կրթության լրացուցիչ միջոց․

— ուսուցիչների շարունակական մենտորության և օժանդակության ապահովում, ինչպես նաև «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքի ակտիվ անդամների մասնակցությամբ վեբինարների միջոցով փորձի փոխանակում և ծրագրում ընդգրկված մարզերի ուսուցիչների ներգրավում «Քան» ակադեմիայի ուսուցիչների համայնքում։

Համոզված ենք, որ «Քան» ակադեմիայի հարթակի ընդլայնումը ծառայելու է բոլորին և ամենուրեք համաշխարհային մակարդակի բարձրորակ անվճար հայալեզու կրթությամբ ապահովելու մեր նպատակին և կրթության նորարարական մեթոդների շնորհիվ նպաստելու մարզերում գիտատեխնիկական ոլորտի կայուն զարգացմանը, որի առաջամարտիկներից են լինելու ծրագրի միջոցով ստեղծված ուսուցչական և աշակերտական ակտիվ համայնքները։

 

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)