Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման:
Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից առաջատարը Մանուկ Մանուկյանն է, իսկ կանանցից՝ համապատասխանաբար Դիաննա Արզումանյանը և Ժաննա Շահնազարյանը: Նիզակի նետում մրցաձևում կանանցից լավագույն արդյունքը գրանցել է Մարիամ Մկրտչյանը, տղաներից՝ Պետրոս Հովհաննիսյանը: Կանանց հեռացատկի և եռացատկի պայքարում առաջին մրցանակին արժանացել է Յանա Սարգսյանը, իսկ տղամարդկանց հեռացատկում առաջին արդյունքը գրանցել է Գոռ Բեգլարյանը, եռացատկում՝ աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը:
Վազքային մրցաձևերում հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լիանա Մարտիրոսյանը, Վանյա Սարգսյանը, Երվանդ Մկրտչյանը, Էլլադա Ալավերդյանը, Ռաֆիկ Օհանյանը, Միլենա Գրիգորյանը, Դավիթ Ղուշչյանը, Արամ Արամյանը, Մելինե Ադամյանը, Յանա Սարգսյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը: 4x100 մետր փոխանցումավազքի կանանց թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիմը (51.7), իսկ տղամարդկանց 4x400 փոխանցումավազքում՝ Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը (3.28.8):
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի խոսքով՝ չնայած աթլետներն Օլիմպիական խաղերի նորմա չեն լրացրել՝ առաջնության արդյունքները գոհացուցիչ են:
«Ճիշտ է, Օլիմպիական խաղերի մեր հույսերից մեկը՝ Լևոն Աղասյանը, այս առաջնությանը նորմա չլրացրեց, բայց եղան նաև բարձր արդյունքներ: Մասնավորապես, կանանց եռացատկում Յանա Սարգսյանը սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ 13 մ 16 սմ արդյունքով: Տարիներ շարունակ այսպիսի բարձր արդյունք չէինք ունեցել: Առաջին մեկնարկի համար այս արդյունքները գոհացնող են»,- ասել է գլխավոր քարտուղարը և հավելել, որ աթլետները դեռևս ունեն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու հնարավորություն: Մասնավորապես, մայիսի 23-ին կկայանա Գառնիկ Ղուկասյանի անվան հուշամրցաշարը, որը նույնպես վարկանիշային է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ Օլիմպիական խաղերի համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ